Delegation of the European Union to the Republic of Mauritius and to the Republic of Seychelles

Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ՝ ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը

Բրյուսել, 26/09/2017 - 15:10, UNIQUE ID: 170915_43
Statements by the HR/VP

ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը

Այսօր նշվում է Ժողովրդավարության միջազգային օրը: Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների համար այս օրը ևս մի առիթ է՝ նշելու ավելի քան 60 տարիների խաղաղությունը, կայունությունը, համերաշխությունն ու տնտեսական զարգացումը, որոնք խարսխված են ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ինչպես նաև օրենքի գերակայության հիմքով: Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով:

Այդուհանդերձ, ժողովրդավարությունը շարունակական գործընթաց է, որը պետք է խնամքով սնուցել:  Ժողովրդավարությունները երբեն կատարյալ չեն: Սակայն ժողովրդավարության էությունը հետևյալն է. տեղյակ լինել թերությունների մասին, գիտակցել, որ դրան չեն հասնում մեկընդմիշտ, հետեւաբար այն ունի մշտական խնամքի, քննադատության եւ զգոն աչքի կարիք:  

Մեզ պետք է շարունակաբար  կատարելագործել ժողովրդավարական կառավարումը և՝ կառուցելով այն ներքևից վեր,  մասնակից դարձնել բոլոր քաղաքացիներին: Միայն այս կերպ մենք կկարողանանք դիմակայել ներկա մարտահրավերներին, որոնց հետևանքով գլոբալ իրադարձությունների  եւ ինստիտուցիոնալ անկանխատեսելիության միջոցով, փորձության է ենթարկվում ազատ եւ բաց տարածք լինելու մեր միության տեսլականը:

Եվրոպական միությունը հավատարիմ է մեր հարեւանության շրջանում եւ դրանից դուրս իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ հանձնառությանը, և այդ ուղղությամբ արդար եւ բաց գործընկերություն է իրականացնում ազգային կառավարությունների և քաղաքացիական հասարակության հետ:

Շարունակելով պահպանել Ընտրությունների դիտորդական առաքելությունների տեղակայման աշխարհի առաջատար դերակատարի դիրքը՝ ԵՄ-ն հատկացնում է տարեկան 45 մլն. եվրո, ինչպես նաեւ աջակցում է նախընտրական գործընթացների իրականացմանը՝  վերջին երեք տարիների ընթացքում ֆինանսավորելով ավելի քան 180 մլն եվրոյի նախագծեր 39 գործընկեր երկրներում: Անցյալ տարվանից առ այսօր Եվրոպական միությունը տեղակայել է Ընտրությունների 10 դիտորդական և 18 փորձագիտական առաքելություններ բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ ԵԱՀԿ տարածաշրջանի:

Ժողովրդավարության աջակցումը նույնպես մեր միության և մեր քաղաքացիների անվտանգությանն ուղղված ներդրում է:  

Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության գլոբալ ռազմավարությամբ մենք հաստատեցինք մեր ներդրումը կանոնահեն աշխարհակարգի պահպանման եվրոպական ուղղությանը՝ ժողովրդավարական արժեքների ամրության միջոցով:

Ժողովրդավարությունը սերտորեն կապված է համաշխարհային խաղաղության, սոցիալական արդարության և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի պահպանման հետ: Եվ Եվրոպական միությունը կշարունակի նպաստել ժողովրդավարական սկզբունքների տարածմանը՝ տանը եւ ամբողջ աշխարհում: Միայն այս կերպ մենք կարող ենք շարունակել մեր հիմնադիր հայրերի եւ մայրերի գործը հանուն Եվրոպայի:

Խմբագրական բաժիններ: