Delegation of the European Union to Liberia

Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում

07/02/2019 - 14:06
Civil Society and Media

Ծրագրի նպատակն է անդրադառնալ համայնքների կարողությունների բացթողումներին և խթանել տեղական զարգացումը կայուն, մասնակցային և հաշվետու եղանակով:

Ամփոփ նկարագիր

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել 30 ամիս ժամկետում։ Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարության երկարաժամկետ բարեփոխումներին և ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները՝ տեղական զարգացման կայուն մասնակցային ծրագրեր մշակելու և իրականացնելու գործում։ Ծրագիրն իրականացվելու է 52 խոշորացված համայնքում։

Նախատեսվում է նաև հզորացնել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքների միջև համագործակցությունը, բարենպաստ միջավայր ձևավորել ավելի քան 50 փոքր և 7 միջին համայնքային նորարական դրամաշնորհային ծրագրային գաղափարների համար,  որոնք կխթանեն բացօթյա ժամանցը և տեղական տուրիզմի զարգացումը, ինչպես նաև կնպաստեն քաղաքացիների դերի ու մասնակցության բարձրացմանը, մասնավորապես՝ «բնակչի բյուջե» նախաձեռնության վերաբերյալ տեղեկատվական արշավների միջոցով։ 

Փոքր և միջին ծրագրերից բացի 3 խոշոր ծրագրեր  կիրագործվեն Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում։ Այս ծրագրերի շնորհիվ զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում այլևս անիրագործելի չեն թվա ու կնպաստեն տեղական զբոսաշրջության, բացօթյա ժամանցի և ստեղծարար ոլորտների զարգացմանը։ 

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագրի նպատակներն են՝

  • Հզորացնել Հայաստանի խոշորացված համայնքների, ԵՄ-ի և տարածքային գործընկերների միջև կանոնավոր համագործակցությունը։
  • Բարձրացնել քաղաքացիների դերն ու մասնակցությունը խոշորացված համայնքների զարգացման գործընթացում՝ նախ և առաջ «քաղաքացու բյուջե» նախաձեռնության միջոցով։
  • Մշակել համայնքային փորձնական ծրագրեր, մասնավորապես զբոսաշրջության և բացօթյա ժամանցի ոլորտում։ 

Գործողությունների արդյունքում սպասվում են՝

  • Համայնքային, միջհամայնքային և մարզային մակարդակներում ստեղծել գործընկերային հարթակներ շահագրգիռ կողմերի միջև, նաև անհատների մասնակցությամբ երկխոսություն ձևավորելու և անցկացնելու ակնկալիքով:
  • Հայաստանի խոշորացված բոլոր համայնքներում բնակիչները հնարավորություն կունենան համայնքային փոքր ծրագրերի համար գաղափարներ առաջարկել, քննարկել և ավելին իմանալ մասնակցային բյուջետավարման մասին։
  • Մի շարք համայնքապետարաններ չունեն մասնակցային պլանավորման և բյուջետավարման մեխանիզմների ավանդույթ: Ծրագիրը խթանում է քաղաքացիների ներգրավվածությունը համայնքային գործունեությանը և հանրային ծախսերի վերահսկմանը։ Կիրականցվեն փոքր և միջին դրամաշնորհային ծրագրեր նմանօրինակ փորձառությունը Հայաստանում առաջին անգամ շրջանառության մեջ դնելու համար, օրինակ՝ համայնքային բյուջեի միջոցով։
  • Համայնքային ծրագրերի միջոցով քաղաքացիները կներգրավվեն գյուղական համայնքներում բացօթյա ժամանցն ընդլայնող և տեղական զբոսաշրջությունը խթանող ռազմավարությունների մշակման և  եկամտի կուտակման  գործում։

Տևողությունը՝ 01/03/2018 – 30/08/2020 (30 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1.120.000 եվրո

ԵՄ-ի ներդրումը՝  1.000.000 եվրո 

Վայրը՝   Հայաստանի Հանրապետության 52[1] խոշորացված համայնքներ  

Գործընկերներ՝ Համայնքների ֆինանսիստների միավորում (ՀՄՖ), Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ), Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիա (ԱԼԴԱ)


[1] Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Ուրցաձոր, Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար, Շողակաթ, Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Ստեփանավան, Տաշիր, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ, Օձուն, Անի, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արփի, Մարմաշեն, Սարապատ, Այրում, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ, Կապան, Գորիս, Մեղրի, Սիսիան, Քաջարան, Գորայք, Տաթև, Տեղ, Ջերմուկ, Վայք, Արենի, Գլաձոր, Զառիթափ, Եղեգիս

Languages:
Խմբագրական բաժիններ: