Delegation of the European Union to Liberia

ԵՄ-ն օգնում է համայնքին բնությանը համահունչ զարգանալ

18/01/2019 - 11:42
Agriculture and Food Safety

Ուրցաձոր և Լուսաշող համայքները մոտ են գտնվում Խոսրովի արգելոցին և երկուսն էլ ունեն զբաղվածության խնդիր։ ԵՄ-ն օժանդակել է այդ համայնքներին մշակելու և իրականացնելու այս խնդիրը մեղմող քայլեր, որ համահունչ են շրջակա միջավայրին և միաժամանակ քաջալերում են սոցիալական ձեռնարկատիրությունն ու արդար առևտուրը։

Ուրցաձոր և Լուսաշող համայքները մոտ են գտնվում Խոսրովի արգելոցին և երկուսն էլ ունեն զբաղվածության խնդիր։ ԵՄ-ն օժանդակել է այդ համայնքներին մշակելու և իրականացնելու այս խնդիրը մեղմող քայլեր, որ համահունչ են շրջակա միջավայրին և միաժամանակ քաջալերում են սոցիալական ձեռնարկատիրությունն ու արդար առևտուրը։

 

Փաստեր և թվեր

Հայաստանում ծրագիրն իրականացնող կազմակերպություն՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

CRIS համարը՝ 137009

Տևողությունը՝ 30 ամիս | փետրվար 2016 – հուլիս 2018

Վայրը՝ ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնք (ներառում է Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ բնակավայրերը) և Լուսաշող համայնք

 

Նպատակներ

  • Տեղի համայնքները հաստատուն եկամտով ապահովել առանց վտանգելու տեղի շրջակա միջավայրի կայուն զարգացումը
  • Զարգացնել oրգանական գյուղատնտեսությանը մասնակից համայքներում՝ այգեգործության, գյուղատնտեսական արտադրանքի մարքեթինգի, ագրոտուիզմի, էկո-տուրիզմի, հյուրատների, անտառապահության, վայրի բուսատեսակների կայուն հավաքի միջոցով
  • Տարածել կենսաբազմազանության կառավարումը, բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործումը, սոցիալական ձեռնարկատիրությունը և արդար առևտրի (fair trade) գաղափարները

 

Արդյունքներ

  • Խոսրովի արգելոցին հարող տարածքում տեղի բնակիչները՝ շուրջ 5000 հոգի, ստացել են առավել համակողմանի գիտելիքներ շրջակա միջավայրի և նրա հետ ներդաշնակ զարգացման հնարավորությունների մասին: բնակիչներն այսուհետ կկարողանան լուծել իրենց զբաղվածության հարցը այլընտրանքնային տարբերակով
  • Վեդի քաղաքում ստեղծվել է գյուղատնտեսական հումք՝ մրգեր, խոտաբույսեր, չորացնելու, մշակելու և փաթեթավորվելու, մեղր հավաքելու ու մշակելու «Հոլանի» արտադրամասը, որը կայուն աշխատատեղ է ապահովում տեղի բնակչության համար,
  • Մոտ 150-200 հոգի մասնակցել է էկոլոգիական գյուղատնտեսության մասին դասընթացների, որից հետո 60-80 ընտանիք արդեն մասնակցել է մթերմանը։
  • Շահառուների համար մարքեթինգի և ֆինանսական կառավարման մասին ներածական դասընթացներ են անցկացվել, ինչպես նաև հյուրատնային բիզնեսի մասին գիտելիքներ փոխանցվել, որոնց շնորհիվ տեղի բնակիչներից ոմանք գրել են բիզնես ծրագրերև սկսել են իրենց սեփական գործը
  • Նյութական օժանդակություն է տրամադրվել էկո-հյուրատնային բիզնես սկսողների համար

 

Կարծիքներ

Սոցիալական բիզնես՝ բնական հումքով

«Հoլանի» արտադրամասը զբաղվում է Ուրցաձոր համայնքային փնջի համայնքաբնակների կողմից հավաքված և ստեղծած արտադրանքի՝ տարբեր մրգերի, խոտաբույսերի, և մեղրի հավաքմամբ, չորացմամբ, մշակմամբ և փաթեթավորվմամբ, ինչը հետագայում իրացվում է Երևանում և այլ վայրերում գտնվող մանրածախ առևտրային ցանցերի միջոցով։

«Ես դեռ 2017-ից սկզբից մեծ հետաքրքրությամբ մասնակցել եմ չրագործության մասին կազմակերպված դասընթացներին։ Դե որ ակտիվ մասնակցել էի ու հետաքրքրվում էի չրագործությամբ, ինձ հրավիրեցին աշխատանք»,- պատմում է արտադրամասի «հնաբնակներից» Վարդուհի Սահակյանը։

Արտադրամասը աշխատում է կլոր տարին, հուլիսին ծիրանի բերքահավաքի ամենաեռուն ժամանակահատվածից մինչև ձմեռ ու գարուն` զբաղվելով չորացած խոտաբույսերի փաթեթավորմամբ։ «Մինչև հիմա էլ աշխատում ենք, ճիշտ է, համեմատաբար փոքր ծավալով, բայց անգամ ձմեռը չենք դադարեցրել աշխատանքը»,- ասում է Վարդուհին:

«Մենք վերցնում ենք ոչ թե պատրաստի չորացրած խոտաբույսերը կամ չիրը, այլ հենց հումքը, որ միատեսակ պայմաններում մշակվի և միատեսակ որակ ապահովենք», - տեղեկացնում է «Հօլանի» նախագծի կառավարիչ Թագուհի Մանվելյանը։ Արտադրամասում աշխատում են հինգ հոգի, ովքեր համայնքի բնակիչներն են, իսկ նախագիծը ինքն է ստեղծել իր բրենդն ու զբաղվում է բրենդի մարքեթինգով։

Խոսելով, «Հօլանի»-ի մասին, Թագուհին, նշում է. «Նախագծի նպատակն է ստեղծել մի համակարգ որը կդառնա ինքնապահովող: Փաստորեն այդ սոցիալական ձեռնարկությունը պատկանում է համայնքին, որը կզբաղվի ձեռնարկության հետագա գործունեությամբ ծրագրի ֆինանսավորման ավարտից հետո»։

 

Գաղափարը ձեզնից, օգնությունը մեզնից

Բացի «Հօլանիից», օրգանական գյուղատնտեսության հիմնադրամը տեղի բնակչության շրջանում նաև անցկացվել է ուսուցողական ծրագիր օրգանական և խնայող ու կայուն գյուղատնտեսության մասին։ 

«Դասընթացին իրենց տեղեկացրել են, թե ինչ է խնայող էկոլոգիական գյուղատնտեսություն ասվածը, որը հողն ավելի երկար օգտագործելու տարբերակ է, բնության հետ ավելի ներդաշնակ և կարող է ավելի շատ եկամուտ բերել։ Մանավանդ որ օրգանական պրոդուկտի նկատմամբ պահանջարկը տարեցտարի մեծանում է »,- հավելում է Թագուհին,- «Մոտ 150-200 հոգի են մասնակցել այդ դասընթացներին, որից հետո 60-80 ընտանիք արդեն մասնակցել են մթերմանը։ Իրենք ծրագրից գումար են ստացել, քանի որ մենք իրենցից հումք ենք առել»։

Ծրագիրը շահառուներին տրամադրել է ոչ միայն կայուն և օրգանական գյուղատնտեսության, էկո- և ագրո- տուրիզմի մասին գիտելիքներ, այլև անցկացրել է մարքեթինգի և ֆինանսական կառավարման մասին ներածական դասընթացներ։ Այս ամենի շնորհիվ, շահառուներից ոմանք մշակել են բիզնես պլաններ, իսկ ծրագրով դրանցից առավել երկարաժամկետ արդյունք ապահովողները ստացել են նյութական աջակցություն։

«Մենք թեկուզ և աշխատել ենք սոցիալապես առավել խոցելի խմբերի հետ, բայց մեզ համար կարևոր էր նաև որ այդ ամենը լինի ֆինանսապես կայուն, այինքն մենք համոզված լինենք որ այդ բիզնես պլանը կգործի և եկամուտ կբերի», - ասում է Թագուհին։

Վարդուհին ևս մասնակցել է այդ դասըթնացներին և ներկայացրել է իջևանատնային բիզնես հիմնելու նախագիծ, որը ի թիվս այլ նախագծերի, հաղթել է և ստացել նյութական աջակցություն։

«Իմ նախագիծն անցավ, եկան տեսան մեր տունը, որ նոր էինք վերակառուցել, բայց ավարտված չէր։ Իրենք օգնեցին, որ ներքին հարդարումը արվի»,- ասում է Վարդուհին։

Ծրագիրը նյութական օգնություն է տրամադրել` շինանյութերի և այլ անհրաժեշտ պարագաների նաև աշխատուժի տեսքով, որի շնորհիվ  իրականացրել են տան հիմնանորոգումը։

Բնական միջավայրի հետ համահունչ ապրելը իրականում ոչ միայն հնարավոր է, այլև այդքան էլ դժվար չէ։ Ուրցաձորի և հարակից համայքներում իրագործված այս ծրագիրը լավ օրինակ է, որ կարող է ծառայել որպես Հայաստանում բնությանը համահունչ զարգանալու ընդօրինակելի նախատիպ։

 

Languages:
Խմբագրական բաժիններ: