European Union Office in Kosovo 
European Union Special Representative in Kosovo

ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՎԵՐ-Ամասիայի բրդի գործարանի պաշտոնական բացում

Երևան, 18/07/2019 - 08:59, UNIQUE ID: 190718_3
Invitations for the press

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է Ձեզ լուսաբանելու՝ «ԵՄ-ն Շիրակի մարզի համար Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակներում ստեղծված Ամասիայի բրդի գործարանի բացման պաշտոնական արարողությունը:  

 

Միջոցառումը տեղի կունենա ս թ հուլիսի 19-ին՝ ժամը 11։00-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում (հասցե՝Ամասիա համայնք, 26-րդ փողոց, 2-րդ շենք):

 

Ամասիայի բրդի գործարանի բացման պաշտոնական արարողությանը ներկա կլինեն և բացման խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ն.Գ. Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ինչպես նաև Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը և  «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը:

 

Միջոցառման ժամանակ հյուրերի ողջույնի խոսքին կհաջորդի կարմիր ժապավենը կտրելու հանդիսավոր արարողությունը, որից հետո հյուրերը կշրջեն գործարանի տարածքում, կծանոթանան ընթացիկ աշխատանքներին ու գործարանի հնարավորություններին։

 

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության»  ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թ. մարտին և կշարունակվի մինչ 2020 թ. մարտ ամիսը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից: Ծրագրի իրականացման գործընկերներն են` «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատը եւ Ամասիայի համայնքապետարանը

 

Ձեր մասնակցությունը հաստատելու համար, խնդրում ենք  կապ հաստատել Շուշանիկ Ներսեսյանի հետ՝ հեռ.։ +374 91 50 68 84, էլ. հասցե՝ shushanik.nersesyan@peopleinneed.cz:

 

Հավելյալ տեղեկություն

 

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար.  Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության»  ծրագիր

 

Ամփոփ նկարագիր

Շիրակի մարզը, մասնավորապես Ամասիա համայնքը, հայտնի է ոչխարաբուծությամբ: Բրդյա ապրանքների արտադրությունը տեղի մշակութային ժառանգության մասն է կազմում։ Տեղական ոչխարի բուրդն ունի մոտ 16 գունային երանգ։ Նման բրդատեսակը բավականին հարմար է կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար։ Ներկայումս մարզում բուծում են միայն մսատու ցեղատեսակները, քանի որ բուրդը չունի բավարար սպառման շուկա։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատի և Ամասիայի համայնքապետարանի հետ համատեղ մշակել են Շիրակի մարզում բրդի հոսքագծի և արհեստների զարգացման նախաձեռնություն, որը կնպաստի մարզում աշխատատեղերի ստեղծմանը և ՓՄՁ-ների զարգացմանը՝ խթանելով բնակչության զբաղվածության և ՓՄՁ-ների տնտեսական մրցունակության բարձրացումը Շիրակի մարզում։

 

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագիրն ուղղված է զարգացնելու բրդի արտադրությունը՝ ստեղծելով հնարավորություն ոչխարաբուծությունից մինչև բրդյա թելի և ապրանքների արտադրության առաջխաղացման համար։ Ամասիա համայնքում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և գործընկերների համատեղ ջանքերով կհիմնադրվի բրդի մշակման արտադրամաս։ Ծրագրիը կնպաստի զարգացնելու 14 տեղական ՓՄՁ-ների կարողությունները և մարզում ստեղծելու 60 կայուն աշխատատեղ։ ՓՄՁ-ները և բրդի արտադրամասը կմիավորվեն՝ հիմնելով մարզային ասոցիացիա, որը կնպաստի անդամների միջև արդյունավետ բիզնես հարաբերությունների ամրապնդմանը և ապրանքների վաճառքի խթանմանը։ Ծրագիրը կնպաստի որակյալ բրդյա թելերի և ապրանքների արտադրությանը: Իրականացվող աշխատանքի հիմքում կդրվի տեղական փորձը: Ստեղծվող ապրանքները կհամապատասխանեցվեն տեղական և միջազգային շուկայի պահանջներին։ Նախաձեռնությունը անմիջականորեն կնպաստի կանանց սոցիալ տնտեսական հզորացմանը՝ ապահովելով նոր աշխատատեղեր և նոր հմտությունների ձեռքբերում գյուղական բնակիչների համար, ովքեր ավանդաբեր ներգրավված են և տարիների փորձառություն ունեն արհեստների բնագավառում:

 

Տևողությունը՝ 01.03.2018 – 28.02.2020  (24 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 549, 819.00  եվրո

ԵՄ ներդրումը՝ 335,000.00 եվրո

Վայրը՝ Շիրակի մարզ

Իրականացնող գործընկերներ՝  «Մարդը կարիքի մեջ» ՀԿգործընկերներ՝ «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատ, Ամասիայի համայնքապետարան

 

 

ՕՐԱԿԱՐԳ

11:00 Բացման խոսք 

  • ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի
  • ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան
  • Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան
  • Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան
  • «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունց

11։25 Բացման պաշտոնական արարողություն

11։30 Շրջայց գործարանում

11։50 Հյուրասիրություն

 

 

Խմբագրական բաժիններ: