European Union Office in Kosovo 
European Union Special Representative in Kosovo

Հապալասի փառատոն Հայաստանում

Երևան, 17/07/2019 - 13:00, UNIQUE ID: 190717_16
Invitations for the press

Հայաստանում Եվրամիության պատվիրակության և Արեգակ ունիվերսալ վարկային կազմակերպության աջակցությամբ և  «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնարդրամի նախաձեռնությամբ. ս.թ.  հուլիսի 20-ին  Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Հապալասի փառատոն:  Միջոցառումը տեղի կունենա Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում, ժամը 11:00-ից մինչև 18:00:

Հապալասի փառատոնի ծրագրում ընդգրկված է գյուղմթերքների և ձեռագործ աշխատանքների տոնավաճառ: Հյուրերը կարող են մասնակցել հապալասի աճեցման դասընթացի, ինտերակտիվ բնապահպանական խաղերի, անտառում քայլարշավի, բաց երկնքի տակ յոգայի, լարախաղացի ներկայացման և այլ միջոցառումների՝ համեմված կենդանի երաժշտությամբ, համեղ սննդով և իհարկե հյութեղ հապալասով: Մասնակցությունն անվճար է:

ԶԼՄ ներկայացուցիչները հրավիրվում են լուսաբանելու միջոցառումը և  ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ճեպազրույցը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հուլիսի 20-ին տեղի կունենա ԵՄ դեսպան ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿՈՒ մամուլի ճեպազրույցը։

Լրագրողների ժամանում՝           10:50
Գրանցում՝                                      
10:50-11: 00
Ճեպազրույց՝                                   11:00 -11։15

Այլ մանրամասներ՝ https://www.facebook.com/events/1314834395341371/

Լրագրողների համար նախատեսված մեր ավտոբուսը Երևանից կշարժվի Հանրապետության Հրապարակից առավոտյան ժամը 8։30 (շատրվանների մոտ): Խնդրում ենք նախապես հաստատել մասնակցությունը մինչեւ հուլիսի 18-ը` ժամը 18:00-ն հետևյալ կոնտակտային հեռախոսահամարով +374 77 08 08 91 Անի Մելքոնյան կամ հետևյալ էլեկետրոնային հասցեին՝ anim@armeniatree.org

Օրակարգ

 

11.00-11.15 Ժամանում

11:15 – 11:30 Ողջույնի և բացման ելույթներ

- Արթուր Հարությունյանը, «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնարդրամ

-  Պյոտր Սվիտալսկի, Հայաստանում ԵՄ դեսպան

Սամվել Անանյան, Մարգահովտի համայնքապետ

11:30 – 12:00 Լարախաղաց

12:00 – 13:00 Հապալասի աճեցման դասընթաց

12:00 – 13:00 Գանձերի փնտրտուք

13:00 – 14:00 Յոգայի դաս

13:00 - 14:30 Քայլարշավ անտառում

13:00- 14:30  Անտառային ճանաչողական խաղեր 

14:00 – 14:30 Ելույթ. Մարգահովտի պարի խմբակ

14:30 – 15:00 Ելույթ. «Տիեզերք» համույթ -

15:00 – 15:30 Տոնավաճառի ապրանքների ներկայացում

15:30 – 16:00 Լարախաղաց

16:00 – 16:30 Ելույթ. «Տիեզերք» համույթ 

16:00 – 16:30 Շրջայց տնկարանում

18:00 Փառատոնի ավարտ, մեկնում

 

 

 

Խմբագրական բաժիններ: