European Union Office in Kosovo 
European Union Special Representative in Kosovo

ENEMO Միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին

21/11/2018 - 08:04
Civil Society and Media

Այս ծրագիրը նախատեսված է 2018 թվականի դեկտեմբերին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն կազմակերպելու՝ դիտարկելու և խորհրդատվություն տրամադրելու համար: Ընտրությունները Հայաստանում քաղաքականության ոլորտներից ամենաքննարկվածն է, ուստի, միջազգային, եվրոպական և հայկական հետաքրքրվածությունը մեծ կլինի առաջիկա ընտրությունների անցկացման նկատմամբ:

Ծրագրի նպատակն է կազմակերպել դիտորդական առաքելություն` դիտարկելու 2018 թվականի դեկտեմբերին կայանալիք ընտրությունները և հետագայում առաջարկություններ ներկայացնելու: Ընտրություններն եղել են Հայաստանի քաղաքական կյանքի ամենավիճահարույց իրադարձություններից մեկը: Հետևաբար, առաջիկա ընտրությունների նկատմամբ մեծ է լինելու հետաքրքրությունը և’ միջազգային ասպարեզում, և’ Եվրոպայում, և’ Հայաստանում: Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի ընտրական համակարգը միջազգային չափանիշներին և պարտավորություններին համապատասխանեցնելու Հայաստանի ջանքերին և քաղաքացիներին ու քաղաքացիական հասարակությանը տեղեկատվություն տրամադրել տարածաշրջանի փորձագետների կողմից ղեկավարվող դիտորդական առաքելության միջոցով։

Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելությունը  նախընտրական և հետընտրական գործընթացների ընդհանուր գնահատում կիրականացնի` ընտրությունների դիտարկման միջազգային չափանիշներին համապատասխան:

Ծրագիրը կաջակցի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ քաղաքական իրավունքների, քաղաքացիական մասնակցության, ժողովրդավարական բարեփոխումների և երկխոսության զարգացմանն ուղղված գործողություններ իրականացնելիս: Ծրագիրը կարևոր բաղադրիչներ կունենա գենդերային հավասարության, փոքրամասնությունների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ինչպես նաև հավատքի, խոսքի ու խղճի ազատության պաշտպանության ոլորտներում։

Գործողությունների ամփոփ  նկարագիր

Սա Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) առաջին դիտորդական առաքելությունն է Հայաստանում: Իր գործունեությունը Հայաստանում ENEMO-ն սկսել է սույն թվականի նոյեմբերի սկզբին, և դիտորդական առաքելությունը երկրում կմնա ընտրություններից հետո ևս վեց շաբաթ՝ մեկնելով Հայաստանից 2019 թ. հունվարի կեսերին: ENEMO-ն փաստաթղթեր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` իր հիմնական թիմի 6 անդամներին, 8 երկարաժամկետ դիտորդներին և 60 կարճաժամկետ դիտորդներին առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար հավատարմագրելու նպատակով:

Ուրբաթ՝ նոյեմբերի 16-ին, ENEMO- ի երկարաժամկետ դիտորդների չորս թիմերը (ընդհանուր` 8 հոգի)  արդեն սկսել են դիտարկումը: Երկարաժամկետ դիտորդների թիմերը կաշխատեն Երևանից, Իջևանից, Գյումրիից և Կապանից: Նախատեսվում է, որ քվեարկության օրը կարճաժամկետ դիտորդները կդիտարկեն առնվազն 510 ընտրատեղամասեր, ինչը կազմում է Հայաստանի բոլոր ընտրատեղամասերի շուրջ 25% -ը, և կդիտարկեն ընտրատեղամասերի բացման, քվեարկության և քվեների հաշվման ընթացակարգերը, ինչպես նաև՝ արձանագրությունների կազմումը:

Ծրագիրը Եվրոպական միության և ENEMO- ի միջև մի քանի ամիս տևած քննարկումների արդյունքն է՝ Եվրոպական հարևանության տարածաշրջանում և Եվրոպայում, միջազգային հանդիպումներում ու քննարկումներում Հայաստանի ընտրական փորձի, ընտրությունների դիտարկման իրազեկվածության բարձրացման վերաբերյալ: Սակայն ծրագրի գերակա նպատակն է աջակցել եվրոպական քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և նրանց գործընկերներին `ընտրությունների նախապատրաստմանը և անցկացմանը հետևող դիտորդական առաքելություն իրականացնելու և Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացմանը նպաստելու գործում:

Հայաստանում շահառուների հետ քննարկումների միջոցով՝ ENEMO դիտորդները ավելի լավ կծանոթանան Հայաստանի քաղաքական համատեքստին և քաղաքացիների՝ քաղաքական կուսակցություններին, թեկնածուներին և Հայաստանի ապագային վերաբերող ակնկալիքներին: Հիմնվելով ընտրողների կողմից ներկայացուցիչ ընտրելու իրավունքի իրացման հնարավորությունը դիտարկող անկախ, անկողմնակալ և մասնագիտական դիտորդական առաքելության վրա՝ ENEMO-ի թիմը առանցքային եզրակացություններ և առաջարկություններ կներկայացնի:  ՀՀ քաղաքացիներին և ընտրական գործընթացի շահագրգիռ կողմերին Հայաստանում արտահերթ Ազգային Ժողովի ընտրությունների անցկացման ընթացքի մասին տեղեկացնելու նպատակով ENEMO- ն կհրապարակի միջանկյալ զեկույց, նախնական եզրակացություն և վերջնական զեկույց:

 

Տևողությունը՝   01/11/2018 – 30/04/2019 (6 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝    323,272.00  եվրո

ԵՄ ներդրումը՝    208,735.00  եվրո

Վայրը՝     Հայաստանի Հանրապետություն

Իրականացնող գործընկերներ՝ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց

Languages:
Խմբագրական բաժիններ: