European Union Office in Kosovo 
European Union Special Representative in Kosovo

Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը 2021 թ հոկտեմբերի 4-ից 8-ը այց կկատարի Հայաստան

Yerevan, 04/10/2021 - 12:32, UNIQUE ID: 211004_6
Press releases

Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը 2021 թ հոկտեմբերի 4-ից 8-ը կլինի Հայաստանում՝ այցելելով Երևան և Լոռու մարզ։

Առաքելությունը հաջորդում է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի այցին․ դեռևս ս․թ․ հուլիսին   հանձնակատարը ներկայացրել էր «Արևելյան գործընկերության ապագային միտված համատեղ աշխատանքային փաստաթուղթը»,  «Տնտեսական և ներդրումային պլանը» և, ըստ այդմ  Հայաստանի համար նախատեսված ուղենշային նախաձեռնությունները։

Սույն առաքելության ընթացքում տնօրեն Մերեդիթը նախատեսում է հանդիպել կառավարության անդամների, բիզնեսի ոլորտի և քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարների հետ՝ քննարկելու Հայաստանի ուղենշային նախաձեռնությունները և հստակ նախանշելու դրանց իրականացման ճանապարհային քարտեզը՝ ի օգուտ ՀՀ քաղաքացիների։  

Հետամտելով նույն նպատակին՝ առաքելությանը կմասնակցեն Եվրոպական ներդրումային բանկը  և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։

Տնօրեն Մերեդիթի այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և մասնավոր հատվածի դերակատարների հետ։    

Այցի վերաբերյալ տեսագրություններն ու լուսանկարները հասանելի կլինեն այստեղ:

Languages:
Խմբագրական բաժիններ: