European Union Office in Kosovo 
European Union Special Representative in Kosovo

Ապօրինի ֆինանսական հոսքերը և ակտիվների վերականգնումը Հայաստանի Հանրապետությունում

Երևան, 04/08/2021 - 07:24, UNIQUE ID: 210804_7
Factsheets

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտը (UNICRI) մեկնարկում են ապօրինի ֆինանսական հոսքերի և ակտիվների վերականգնման ուսումնասիրությունների շարք: Այս ուսումնասիրությունները լույս են սփռում այն բանի վրա, թե չվերահսկվող ապօրինի ֆինանսական հոսքերի արդյունքում ինչ զգալի վնաս է հասցվում պետություններին, և ինչ կարևոր արժեք ունի այսպիսի ԱՖՀ-երի հետ կապված ապօրինաբար ձեռք բերված ակտիվների զավթումը որպես առաջնահերթություն դիտարկելը:

Չնայած Հայաստանում դեռ չի ստեղծվել հատուկ նախատեսված Ակտիվների վերականգնման գրասենյակ (ARO), Հայաստանն, այնուամենայնիվ, լուրջ առաջընթաց է գրանցել ՖԱԹՖ-ի հանձնարարականների պահանջները կատարելու առումով: Երկրում իրականում գործում են որոշ ստորաբաժանումներ և անկախ մարմիններ, որոնք պատասխանատու են կազմակերպված հանցավորության, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համար: Միջազգային համայնքը դեռևս շատ անելիք ունի, և ապօրինաբար ձեռք բերված ակտիվների առգրավման, բռնագրավման և վերականգնման վրա ավելի մեծ ուշադրության կենտոնացումը կարևոր է: Քանի որ զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ԱՖՀ-ները նշանակում են ավելի քիչ թվով հիվանդանոցներ, դպրոցներ, ոստիկանության աշխատանքի անարդյունավետություն, չկառուցվող ճանապարհներ, չվճարվող կենսաթոշակներ և ավելի քիչ թվով աշխատատեղեր, վերականգնված ակտիվների վերաներդրումը զարգացման խիստ առաջնահերթ կարիքների բավարարման ուղղությամբ կարևոր է ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Տես զեկույցն այստեղ՝ PDF icon Ապօրինի ֆինանսական հոսքերը և ակտիվների վերականգնումը Հայաստանի Հանրապետությունում.զեկույց

Languages:
Խմբագրական բաժիններ: