European Union Office in Kosovo 
European Union Special Representative in Kosovo

Հարավային Կովկաս. հանձնակատար Օլիվեր Վարհեին կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան

Brussels, 02/07/2021 - 16:05, UNIQUE ID: 210702_14
Press releases

Հարավային Կովկաս. հանձնակատար Օլիվեր Վարհեին կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-ից 9-ը կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Սա հանձնակատարի առաջին այցն է հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ․ այցը տեղի կունենա տնտեսական և ներդրումային պլանի այսօրվա հաստատումից հետո, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների հետ վերականգնմանը, դիմակայունությանը և բարեփոխումներին ուղղված վերանայված օրակարգի իրագործմանը:  Քաղաքական իշխանության, գործարար միջավայրի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության դերակատարների հետ հանդիպումների ընթացքում հանձնակատար Օլիվեր Վարհեին կներկայացնի տարածաշրջանային տնտեսական և ներդրումային պլանը և յուրաքանչյուր երկրի համար առաջատար կարևորության ծրագրերը: Երեք երկրներից յուրաքանչյուրի հետ նա կքննարկի երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր: Հանձնակատարի այցի նպատակն է հաստատել ԵՄ-ի համերաշխությունը գործընկեր երկրներին՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում:

Վրաստանում հանձնակատար Վարհեին կհանդիպի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու, ԱԳ նախարար Դավիթ Զաքալիանիի, խորհրդարանի խոսնակ Կախաբեր Կուչավայի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Ադրբեջանում նա հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևի, էկոնոմիկայի նախարարի և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ:

Հայաստանում հանձնակատար Վարհեին կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի և Գարեգին Բ պատրիարքի հետ: Այցի տեսա-ձայնային լուսաբանումը հասանելի կլինի EbS-ի միջոցով:

Languages:
Խմբագրական բաժիններ: