ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ․ Ավստրիայի, Լիտվայի, Ռումինիայի արտաքին գործերի նախարարների՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ, եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի կողմից լիազորված տարածաշրջանային այցի վերաբերյալ

25.06.2021

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ․ Ավստրիայի, Լիտվայի, Ռումինիայի արտաքին գործերի նախարարների՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ, եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի կողմից լիազորված տարածաշրջանային այցի վերաբերյալ

Ի գիտություն լրատվամիջոցների

 

Հունիսի 26-ին՝ շաբաթ օրը, Թբիլիսիի և Երևանի ժամանակով ժամը 15:45-ին կկայանա մամուլի ասուլիս  Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի կողմից լիազորված՝ Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հունիսի 25-ից 26-ը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կայացած այցի վերաբերյալ։

Մամուլի ասուլիսը կանցկացվի` Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում (հասցե՝ ք․ Թբիլիսի, Իլյա Ճավճավաձեի պող., շենք 64ա)․ այն ուղիղ հեռարձակմամբ կներկայացվի Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում գործող ԵՄ պատվիրակությունների ֆեյսբուքյան էջերում:

Մամուլի ասուլիսն անձամբ կամ «Zoom»  հարթակի միջոցով առցանց լուսաբանելու համար լրագրողներին խնդրում ենք նախապես գրանցվել՝ Ձեր տվյալներն ուղարկելով Anahit.AZATYAN@eeas.europa.eu հասցեին մինչև հունիսի 25-ը ժամը՝ 20:00:  Մասնակցության լինքը գրանցված մասնակիցներին կուղարկվի վաղը՝ հունիսի 26-ի առավոտյան:

Մամուլի ասուլիսի լեզուն անգլերենն է․ թարգմանություն չի տրամադրվելու։ Նախարարների մամուլի համար հայտարարություններից հետո կտրվի հարց ու պատասխանի հնարավորություն։