Delegation of the European Union to Colombia

Շվեդիան և Լիտվան աջակցում են Հայաստանին՝ իրականացնելու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Բնակչության պաշտպանության ծրագիրը

Երևան, 07/12/2020 - 08:02, UNIQUE ID: 201207_5
Press releases

Առաջիկա երկու տարիների ընթացքում Շվեդիան և Լիտվան, համագործակցելով Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հետ, կհզորացնեն արտակարգ իրավիճակների պատրաստվածության կարողությունները և կնպաստեն կազմակերպության ներսում բնակչության պաշտպանության զարգացմանը։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագիրը   իրականացվում է Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) և Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարությանն առընթեր հրշեջ-փրկարարական վարչության (FRD) կողմից։ Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել աղետների նկատմամբ դիմակայուն և ապահովել տարբեր աղետների ռիսկերի էական նվազեցում մարդկային կյանքերի, երկրի տնտեսության ու համայնքների համար։

Ծրագիրը հիմնվում է երկրների միջև հարաբերությունների ձևավորման հին ավանդույթի վրա և և որոշակի զուգորդում է առաջացնում Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալության  մոտ։ 1998թ․ Հայաստանում՝ Սպիտակ ավերիչ երկրաշարժից հետո, որը ուժեղ հարված  հասցրեց երկրին, MSB-ն իրականացրեց իր ամենաառաջին միջազգային փրկարարական առաքելությունը։ Այժմ՝ 32 տարի անց, MSB-ն FRD-ի հետ միասին վերադարձել է Հայաստան՝ շարունակելու համագործակցությունը և ավելի խորացնելու հարաբերությունները։

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գնդապետ Հովհաննես Եմիշյանի գնահատմամբ, խոհրդանշական է Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում այս նոր Թվինինգ ծրագրի մեկնարկի մասին հայտարարել Սպիտակի երկրաշարժի հիշատակման օրը. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում դիմակայունության ամրապնդման և պատրաստվածության բարձրացման ուղղությամբ այս համագործակցության հնարավորությունը մեր շվեդ  և լիտվացի գործընկերների հետ», նշել է գնդապետը։

«Ես հպարտ եմ, որ այս առաքելության մաս եմ կազմում։ Հայաստանում մեր գործընկերը՝ ԱԻՆը, այս ծրագիրն իրականացնելու ցանկություն է հայտնել, որը նախարարության  հնարավորությունները զարգացնելու կարևոր գործոն է։ Ես անհամբերությամբ եմ սպասում բնակչության պաշտպանության  կարևոր բնագավառում  մեկս մյուսից սովորելու և զարգանալու այս գործընթացին», - ասում է Ջոն Անդերսենը՝  Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատուն, որը Հայաստան է գործուղվել Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալությունից  ծրագրի իրականացումը ղեկավարելու համար։

Թվինինգ ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից.

  • Բնակչության պաշտպանության իրավական և օրենսդրական շրջանակի բարելավում
  • Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության  բարելավում
  • Կարողությունների զարգացում՝ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը և զարգացումը ապահովելու համար։

Ծրագրի տևողությունը երկու տարի է։ Ծրագիրը մեկնարկել է այս տարվա հոկտեմբերին և կտևի երկու տարի։ Այս երկու տարիների ընթացքում Շվեդիայից և Լիտվայից  ոլորտի փորձագետները կհամագործակցեն հայաստանյան գործընկերների հետ՝ իրականացնելու Հայաստանում բնակչության պաշտպանության հզորացմանն ուղղված միջոցառումներ։ Նախատեսվող որոշ միջոցառումներ նպաստելու են բնակչության պաշտպանության օրենսդրական բարեփոխումներին, ամրապնդվելու է կամավորականության համակարգը, ճգնաժամի իրազեկումը և մարդկային ռեսուրսների կառավարումը ԱԻՆում և հայկական փրկարարական ծառայությունում։

Կոնտակներ՝

Ջոն Անդերսեն, Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու  +374 (0)94 123 323

Մարի Վելասկես  Ֆրեդրիքսոն, Ծրագրի ղեկավար  +46 10 240 4114

Languages:
Խմբագրական բաժիններ: