Delegation of the European Union to Colombia

«TEAM EUROPE» ծրագրի միջոցառումներ

Երևան, 14/07/2020 - 14:19, UNIQUE ID: 200714_20
Factsheets

«TEAM EUROPE» ծրագրի միջոցառումներ

  • «Team Europe» ծրագրի գաղափարին համահունչ՝ ԵՄ պատվիրակության և եվրոպական, միջազգային ֆինանսական հաստատությունների, մասնավորապես՝ Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Վերականգնման վարկային հաստատության, Ֆրանսիական զարգացման գործակալության և  Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության միջև առկա է սերտ համագործակցություն, տեղի են ունենում կանոնավոր հանդիպումներ: 
  • Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) տրամադրում է Հայաստանին մի շարք միջոցներ, մասնավորապես՝ (ա) արտակարգ իրավիճակների անհետաձգելի արձագանքման սուվերեն վարկի տրամադրում, որը  կօգնի 100 տոկոսով ծածկել հանրային առողջապահության ոլորտի նոր կորոնավիրուսի հետ կապված թույլատրելի ծախսերը, (բ) ֆինանսական միջոցների արագացված հատկացում, այդ թվում՝ ընթացիկ ծրագրային փաթեթներով նպատակների վերանայում (գ) ԵՄ պատվիրակության և Եվրահանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում ՀՀ ՓՄՁ-ների աջակցությանն ուղղված  ընթացիկ ծրագրերի հնարավոր ընդլայնում: Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի բռնկման պայմաններում ԵՆԲ-ն արագացրել է ՀՀ Կենտրոնական բանկին  «Մասնավոր հատվածի գործիքի» միջոցով Հայաստանում գործող ՓՄՁ-ների օժանդակությանն ուղղված գործարքի ներքո դրամական միջոցների հատկացումը: 
  • Նիդերլանդները շարունակում է դրամաշնորհների համար քաղհասարակության կողմից ներկայացված նոր հայտադիմումների գնահատուման գործընթացը։ Եվրոպական հանձնաժողովի համաֆինանսավորմամբ Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության «Nasira» երաշխիքային գործիքը վերջերս ընդլայնվել է` ընդգրկելով նաև ՔՈՎԻԴ -19 հետևանքները կրող  միկրո և փոքր ու միջին ձեռնարկությունները:
  • Շվեդիան ընդունել է որոշում հայաստանյան քաղհասարակության կազմակերպություններին՝ լրատվական դաշտի  ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության թեմատիկ ուղղություններով ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։ Ծրագիրը, որի շահառուն թիրախային խոցելի խմբերն են,  կենտրոնացված է նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմանը  հակաազդեցելու ուղղությամբ:  
  • Շվեդիայի և Լիտվայի հետ ԵՄ Թվինինգ գործիքի ներքո Բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացմանն ուղղված նոր ծրագիրը ավելի քան տեղին է և ճիշտ ժամանակին: Ծրագրի իրականացումը կմեկնարկի փորձագետների Երևան ժամանելուն պես:  Հուլիսի 3-ին տեղի է ունեցել ստորագրման պաշտոնական արարողություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ:
  • Ավստրիան՝ Ավստրիական զարգացման գործակալությունը և Էստոնիան համագործակցում են  հայաստանյան քաղհասարակության կազմակերպությունների հետ  և միավորել են ուժերը  ԵՄ պատվիրակության հետ՝  համալրելով «ԵՄ Արագ արձագանքման մեխանիզմ» մարդասիրական նախաձեռնության միջոցները  Լոռու մարզում առողջապահության ոլորտի և երեխաների օգնության ապահովման նպատակով: Գերմանիան  քաղհասարակության հինգ կազմակերպությունների միջոցով տրամադրել է աջակցություն դիմակներ և անձնական պաշտպանության միջոցներ կարելու և/կամ գնելու, ինչպես նաև տարեցներին և այլ խոցելի խմբերին տեղեկատվական նյութեր, խնամքի պարագաներ և սննդի փաթեթներ բաժանելու նպատակով: Լիտվան աջակցում է ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ ապատեղեկատվության հակազդեցությանն ուղղված նախաձեռնությանը:
  • Գերմանիան 2,75 մլն., եվրո գումար կհատկացնի Հայաստանում հետազոտությունների ոլորտում համագործակցության միջոցով  նոր տիպի կորոնավիրուսի հասցեագրմանն ուղղված ծրագրին, որը միտված է միջնաժամկետ և երկարաժամկետ համակարգային ռիսկերի համալիր կառավարմանը:
  • Ֆրանսիան հայտարարել է 50-80 մլն եվրո վարկ տրամադրելու պատրաստակամության մասին, որը կօգնի Հայաստանին առողջապահության և սոցիալական ապահովման   համակարգը բարեփոխելու գործում:
  • Մայիսի 14-ին Լիտվան Հայաստանին  մատակարարել է բժշկական պարագաներ՝ դեմքի պաշտպանիչ վահաններ: Հունիսի 3-ին  Բուլղարիան Հայաստանին տրամադրել է  մարդասիրական օգնություն, որը ներառում է  առողջապահական հաստատություններում առաջնային օգնության բուժանձնակազմի համար պաշտպանիչ բժշկական պարագաների հավաքածուներ, այդ թվում՝ բժշկական արտահագուստ, ակնոցներ և սաղավարտներ: Հունիսի 19-ին Լեհաստանը մատակարարել է բժշկական պարագաներ, մասնավորապես` բժշկական դիմակներ, դեմքի վահան և սանիտարական միջոցներ: Հունիսի 19-ին Լիտվան Հայաստան է գործուղել շտապ բժշկական թիմ և կրկին մատակարարել բժշկական պարագաներ, այդ թվում՝ անձնական պաշտպանիչ պարագաներ, ինտենսիվ թերապիայի բժշկական սարքավորումներ և ախտորոշման ՊՇՌ թեստեր: Հուլիսի 9-ին Նիդեռլանդները հաստատել է բժշկական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ  ֆինանսական աջակցությունը: Սլովակիայի հանրապետությունն առաջարկել է տրամադրել լրացուցիչ բժշկական օգնություն:
  • Վիշեգրադի խմբի պետությունները՝  Լեհաստանը Չեխիան, Սլովակիան և Հունգարիան տրամադրել են 250 հազար եվրո նվիրատվություն  Արևելյան գործընկերության երկրներին՝ “V4EastSolidarity” ծրագրի միջոցով։ Աջակցության հիմնական միջոցներն ուղղվելու են Սպիտակ քաղաքին բժշկական նոր սարքավորումներ տրամադրելու, երեխաների հեռավար ուսուցման համար տեխնիկական հագեցվածության և մանկապարտեզների համար պաշտպանիչ պարագաների ապահովմանը:
  • Եվրոպական և տարածաշրջանային միջազգային ֆինանսական հաստատությունների ուշադրության  կենտրոնում հատկապես ծրագրային փաթեթների վերաբաշխումն է նոր տիպի կորոնավիրուսի ճգնաժամի արձագանքման ուղղությամբ, միաժամանակ ապահովելով մատչելի պայմաններով  գործիքների հասանելիություն մասնավոր ոլորտին կամ հնարավոր հանրային ներդրումներին աջակցելու նպատակով: Ավստական և գերմանական զարգացման գործակալությունները նույնպես համատեղում են  ջանքերը հատկապես մարզերի և ամենատուժած համայնքների ուղղությամբ:
  • ԵՄ պատվիրակությունը՝ երկրի ղեկավարության և գործընկերների հետ քննարկում և շարունակ վերանայում է ընթացիկ ծրագրային փաթեթներն ու  իրականացման ընթացքը: Ավստրիայի հետ՝ Եվրոպական նիության և Ավստրիական զարգացման գործակալության միջև «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագրով, որի ուղղակի աջակցության գործողությունների բյուջեն կազմում է 2 մլն եվրո, ֆերմերներին և վերամշակողներին տեխնիկայով ապահովելու  նպատակով վերաբաշխվել է շուրջ 450.000 եվրո, ինչպես նաև վերջերս հայտարարվել է փոքր դրամաշնորհների նոր հայտամրցույթ փոքր ֆերմերային տնտեսությունների և արտադրողների համար, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2.400.000 եվրո. Զուգահեռ դրան, «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման»  տեղական համայնքների նոր ծրագիրը,  Ավստրիական զարգացման գործակալության, ՄԱԿ-ի զագգացման ծրագրի, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն  Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի միջոցով շուտով կմոբիլիզացնի ռեսուրսներ երեք հյուսիսային մարզերի ուղղությամբ:
  • Գերմանիայի հետ նույնպես՝ Եվրոպական միության և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության միջև «Զբոսաշրջության և նորարարության» նախաձեռնությամբ վերջերս հայտարարվել է  զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ փոքր դրամաշնորհների առաջին հայտամրցույթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 300.000 եվրո:  Նոր հայտամրցույթների հրավերներ նախատեսվում են տարեվերջին:
  • Ներդրվում են լրացուցիչ ջանքեր նաև բազմաթիվ այլ իրականացնող գործընկերների հետ, մասնավորապես՝ ՅՈՒՆԻՍԵՖ ՄԱԶԾ և ՄԱԲՀ կազմակերպությունների հետ «ԵՄ-Ն քաղաքացիների համար» ընթացիկ ծրագրի շրջանակներում դիտարկվում է շուրջ 600.000 եվրո միջոցները հնարավոր արձագանքման փաթեթի վերաբաշխելու ուղղությամբ՝  ի նպաստ առավել խոցելի քաղաքացիների, ընտանիքների, աշխատողների:
  • Լիտվա-Շվեդիա կոնսոցիում,  Իտալիա, Ֆրանսիա. «Team Europe» ծրագրի շրջանակներում ԵՄ-ի և իր անդամ պետությունների կողմից համատեղ իրականացվում են մի շարք նախաձեռնություններ՝ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ Շտապ բժշկական թիմեր (ՇԲԹ) մոբիլիզացնելու և բժշկական պարագաների ապահովման միջոցով՝ բուժօգնության կարիք ունեցողներին առավելագույն օգնություն ցուցաբերելու  և ՀՀ առողջապահական համակարգի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով: Հուլիսի 13-ին Գերմանիան նույնպես պատրաստվում է Հայաստան գործուղել Շտապ բժշկական թիմ:

 

Languages:
Խմբագրական բաժիններ: