Delegation of the European Union to Colombia

Քաղաքացիամետ թվային ծառայություններ

07/07/2020 - 09:04
Better Public Services

Քաղաքացիամետ թվային ծառայություններ

Ամփոփ նկարագիր

Ծրագիրը նպատակ է հետապնդում զարգացնելու Հայաստանում հանրային ծառայությունների թվային մատուցման մեխանիզմները՝ էլեկտրոնային կառավարման հնարավորությունների, քաղաքականությունների մշակման և իրականացման, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման համար թվային նույնականացման ծառայությունների (eID ծառայությունների) մշակման միջոցով:

Ավելին, թվային նույնականացման ծառայությունները նախատեսվում է ինտեգրել էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքում, նախատեսվում է մշակել նաև իրազեկվածության մակարդակի բարձրացման ծրագիր՝ էլեկտրոնային նույնականացման գործիքների պատվիրման և կիրառման շրջանակի ընդլայնման նպատակով:

Նախատեսվում է նաև, որ Էլեկտրոնային կառավարության էստոնական ակադեմիա հիմնադրամի (ԿԷԱ) նախագծի շրջանակում փորձագետները կգնահատեն Հայաստանում բազմակողմանի ծառայությունների համակարգը (interoperability framework) և կներկայացնեն էլեկտրոնային ծառայությունների զարգացման և ինտեգրման առաջարկներ:

Գործողությունների ամփոփ նկարագիր

Նախագծի շրջանակում ԿԷԱ փորձագետները

  • կվերլուծեն հանրային ծառայությունների մատուցման քաղաքականության մշակումը և կիրառումը և կներկայացնեն իրականացման ծրագիր,
  • կվերանայեն օրենսդրական հիմքերը և կներկայացնեն դրանց բարելավմանն ուղղված առաջարկներ,
  • կանցկացնեն սեմինարներ և դասընթացներ՝ համապատասխան պետական մարմինների աշխատակիցների համար,
  • կմշակեն իրազեկվածության մակարդակի բարձրացման ռազմավարություն և կմշտադիտարկեն քաղաքացիների կողմից ստացվող արձագանքը,
  • կվերլուծեն գործող էլեկտրոնային նույնականացման համակարգերը և դրանց կիրառումը պետական և մասնավոր ծառայությունների մատուցման գործընթացներում,
  • կսահմանեն էլեկտրոնային նույնականացման ծառայությունների մատուցման համար օրենսդրական, տեխնիկական, ընթացակարգային, կազմակերպչական և ֆինանսական հնարավոր խոչընդոտները,
  • կմշակեն էլեկտրոնային նույնականացման ծառայության ֆինանսական մոդել,
  • կմշակեն հաղորդակցության ծրագիր (ըստ հանրային իրազեկվածության հետազոտությունների արդյունքների, ներկա իրավիճակի վերլուծության եզրակացությունների և լավագույն փորձի)
  • կգնահատեն բազմակողմանի ծառայությունների համակարգը,
  • կմշակեն հանրային ծառայությունների մատուցման միասնական ստանդարտներ,
  • կգնահատեն բոլոր գործող գրանցամատյանները, տվյալների թվային բազաները, առանցքային տեղեկատվական համակարգերը և պատասխանատու կազմակերպությունները, դրանց թվայնացման մակարդակը և կմշակեն ծառայությունների մատուցման արդիականացման ճանապարհային քարտեզ, ինչպես նաև կներկայացնեն բիզնես գործընթացների և ընթացակարգերի վերաբերյալ առաջարկներ՝ առնվազն 35 առանցքային թվային ծառայությունների վերաբերյալ,
  • կօպտիմալացնեն հաճախորդների հետ անմիջական և ոչ անմիջական աշխատանքի բաշխման                 սկզբունքները:  

 

Տևողությունը՝                                           02/2020 - 08/2021

Նախագծի ընդհանուր բյուջեն՝                  499 599 եվրո

ԵՄ ներդրումը՝                                             499 599 եվրո

Իրականացման վայրը՝                               Հայաստան

Իրականացնող գործընկերներ՝     Էլեկտրոնային կառավարության էստոնական ակադեմիա հիմնադրամ  (ԿԷԱ)

 

Languages:
Խմբագրական բաժիններ: