Delegation of the European Union to Colombia

ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի հայտարարությունը 2020 թվականի մայիսի 3-ի` «Մամուլի ազատության համաշխարհային օրվա» առթիվ 

Բրյուսել, 03/05/2020 - 00:00, UNIQUE ID: 200504_4
Statements by the HR/VP

ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի հայտարարությունը 2020 թվականի մայիսի 3-ի` «Մամուլի ազատության համաշխարհային օրվա» առթիվ 

Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ մենք տուրք ենք տալիս  ժողովրդավարական հասարակության առցանց և օֆլայն խոսքի ազատության պահպանմանը, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության խթանման գործում լրագրության էական դերակատարությանը:

Կորոնվիրուսային  ճգնաժամի պայմաններում ավելի տեսանելի է մամուլի աշխատանքի կարևորությունը: Այս անորոշ ժամանակաշրջանում հավաստի,  ստուգված, անտեղի միջամտությունից և ազդեցությունից զերծ տեղեկատվության մատչելիությունը ավելի քան երբևէ վճռորոշ նշանակություն ունի և նպաստում է ավելի դիմակայուն հասարակության կայացմանը: Մտահոգիչ է, որ որոշ  երկրներում կորոնավիրուսային համավարակը  օգտագործվում է, որպես պատրվակ՝ մամուլի ազատության նկատմամբ անհարկի սահմանափակումներ կիրառելու համար:

Չնայած կորոնավիրուսային համավարակի արդյունքում առաջացած լրացուցիչ ռիսկերին ու մարտահրավերներին՝ լրագրողներն ու լրագրության ոլորտի աշխատակիցներն ամբողջ աշխարհում, երբեմն նաև ծանր պայմաններում, շարունակում են կատարել իրենց հիմնական աշխատանքը: Նրանք ձայն են տալիս առավել խոցելիներին՝ համոզելով, որ նրանց պատմությունները լսելի են: Նրանք բերում են վկայություն դժվարամատչելի տարածքներից, այդ թվում ՝ հակամարտության գոտիներից: Նրանք հաճախ տրամադրում են տեղեկատվություն   աշխարհի տարբեր մասերում համաճարակի ավերիչ ազդեցության մասին, ինչպես նաև փոխանցում՝ համերաշխություն և խիզախություն խթանող պատմություններ:

Լրագրողների դերը խիստ կարևոր է  բանավեճերի կազմակերպման գործում, թե ինչպես կարող է հասարակությունն ավելի լավ նախապատրաստվել այնպիսի մարտահրավերների հաղթահարմանը, որոնց այժմ բախվում ենք, և ի վերջո դառնալ ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն: Լրագրողները պետք է կարողանան աշխատել ազատ: Այսօր, թերևս, ավելին քան երբևէ, մամուլի ազատությունը ժողովրդավարական հասարակությունների կայացման հիմնաքարն է, որը կարող է զարգանալ միայն այն դեպքում, եթե քաղաքացիներն ունենան հուսալի տեղեկատվություն և կարողանան կատարել գիտակից ընտրություն: Լրագրությունն օգնում է հայտնաբերել ապատեղեկատվությունը և հակադարձել դրան:

Շատ երկրներում լրագրողները ստիպված են լինում պայքարել սահմանափակող օրենսդրության դեմ, որը երբեմն վերագրվում է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակին և խոչընդոտում  խոսքի և մամուլի ազատությանը: Համացանցային  անջատումները և էլեկտրոնային կայք-էջերի փակումները լայն տարածում ունեն։  Լրագրողները, հատկապես կանայք, ենթարկվում են զրպարտչության արշավների, ֆինանսական ճնշումների և կառավարության կամ կուսակցության շահերին ծառայող լրատվամիջոցների կողմից իրականացվող հարձակումներին` ստիպելով նրանց ենթարկվել ինքնագրաքննության: Շատերը բախվում են ոտնձգությունների, կամայական ձերբակալությունների և բանտարկությունների: Շատ շատերի իրենց կյանքն են կորցրել  հանուն իրենց գործի:

Եվրամիությունն աշխատում է դիմադրել պանդեմիայից բխող հետևանքներին` առողջապահության, մարդու իրավունքների և սոցիալ-տնտեսական ոլորտներում՝ ներգրավելով մամուլի տներ: Չնայած խոսքի ազատության պահպանման անզիջում անհրաժեշտությանը, ԵՄ արձագանքը թիրախավորում է նաև կորոնավիրուսային համավարակի  վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարը: Այն ներառում է լրատվության վստահելի աղբյուրների խթանումը, կեղծ կամ ապակողմնորոշիչ բովանդակության նվազեցումը և ապօրինի բովանդակության բացառումը: Այս գործողությունները կարող են հաջողություն ունենալ միայն այն դեպքում, երբ այն կառուցված  լինեն հավատարիմ և համարձակ լրագրողների բարեխիղճ աշխատանքի հիմքի վրա, որոնց ամենօրյա ջանքերը հասարակությանը կդարձնեն ավելի անվտանգ, արդար և ավելի ժողովրդավար:

Այսօր ԵՄ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունն անկախ և հուսալի լրատվամիջոցների առանցքային դերակատարությանն ամբողջ աշխարհում: Մամուլի ազատությունը իրավունք է ոչ միայն լրատվության ոլորտի մասնագետների, այլև մեզանից յուրաքանչյուրի համար:

Խմբագրական բաժիններ: