Delegation of the European Union to Colombia

ԵՄ ENPARD ծրագիրը նպաստել է Հայաստանի գյուղական համայնքների տնտեսական աճին ու նոր և կայուն աշխատատեղերի ստեղծմանը

28/11/2018 - 09:52
Այլ

2015 թվականին մեկնարկած Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագիրը նպաստել է Հայաստանի գյուղական համայնքների տնտեսական աճին ու նոր և կայուն աշխատատեղերի ստեղծմանը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձոր մարզերում: Նոյեմբերին ENPARD ծրագիրը ամփոփեց ձեռքբերումներն ու արդյունքները Հայաստանում փակման երեք միջոցառումների ընթացքում: Ներկայանցվեցին ENPARD-ի «Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը», ինչպես նաև «Արտադրող խմբեր և արժեշղթայի զարգացում» ծրագրերի արդյունքները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց բոլոր կողմերին արդյունավետ համագործակցության համար. «Շատ հպարտ ենք, որ մենք Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր դոնորն ենք: Մենք նպաստում ենք այս ոլորտի զարգացմանը բազմաթիվ եղանակներով: Խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ, սա մեր քաղաքական հանձնառության խորհրդանշական արտահայտությունն է. մենք կարծում ենք, որ գյուղատնտեսությունը կարևոր է Հայաստանի համար, գյուղատնտեսությունը կարող է տնտեսական աճի շարժիչ դառնալ, և Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներդրումը կարող է մեծ օգուտներ բերել հասարակ մարդկանց`և՛ արտադրողներին, և՛ սպառողներին»:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416191

27/11/2018

Yerevan

Yerevan
Հայաստան