Delegation of the European Union to Colombia

ԵՄ-ն Հայաստանում խթանում է եվրոպական մշակույթը

22/10/2018 - 09:00
Այլ

Մեկնակեց «ՅՈՒՆԻՔ Հայաստան» կլաստերը. հոկտեմբերի 2-ին ութ հիմնադիր անդամները ստորագրեցին ՅՈՒՆԻՔ կանոնադրությունը, որին հաջորդեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՅՈՒՆԻՔ Հայաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Հոկտեմբերի 2-ին ութ հիմնադիր անդամները ստորագրեցին ՅՈՒՆԻՔ կանոնադրությունը, որին հաջորդեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՅՈՒՆԻՔ Հայաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: ՅՈՒՆԻՔ-ը Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների գլոբալ ցանց է, որը միավորում է Եվրոպական միության անդամ 28 երկրների մշակույթի ոլորտում գործող 36 հաստատություն աշխարհի շուրջ 100 երկրներում:

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորեց բոլոր կողմերին. «ՅՈՒՆԻՔ-ը գլոբալ ցանց է, որը գործունեություն է ծավալում ավելի քան 100 պետություններում և իր ուղին գտել է դեպի չափազանց մշակութային մի ազգ: Հայաստանում ՅՈՒՆԻՔ կլաստերի մեկնարկը համընկնում է Մշակութային ժառանգության եվրոպական տարվա հետ, ու այդ փաստը խորհրդանշական է»:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416138

 

02/10/2018


Yerevan

Yerevan
Հայաստան