Delegation of the European Union to Colombia

Ազդեցիկ պատմություն ԵՄ-ին վերաբերող հարցերի մասին. դասընթաց հեռուստատեսային և առցանց լրագրողների համար Երևան, հոկտեմբերի 15-17, 2018

05/10/2018 - 07:52
Դասընթացներ և գործնական պարապմունքներ

Սույն թվականի հոկտեմբերի 15-17-ը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Open MediaHub ծրագիրը կազմակերպում է 3-օրյա դասընթաց հեռուստատեսային և առցանց լրագրողների համար Եվրամիությանը վերաբերող հարցերի շուրջ ազդեցիկ պատմություն պատմելու թեմայով: Դասընթացի ընթացքում շեշտադրում կկատարվի նյութեր կազմելու և խմբագրելու հմտությունների զարգացման վրա:

Սույն թվականի հոկտեմբերի 15-17-ը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Open MediaHub ծրագիրը կազմակերպում է 3-օրյա դասընթաց հեռուստատեսային և առցանց լրագրողների համար Եվրամիությանը վերաբերող հարցերի շուրջ ազդեցիկ պատմություն պատմելու թեմայով: Դասընթացի ընթացքում շեշտադրում կկատարվի նյութեր կազմելու և խմբագրելու հմտությունների զարգացման վրա:

Դասընթացի ընթացքում մասնակից լրագրողները կկենտրոնանան ողջամիտ ժամկետում առցանց և երկրում հասանելի նյութերի միջոցով ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող որևէ նախագծի կամ գործունեության վերաբերյալ որոշակի տեսանկյունից պատմություն ստեղծելու վրա: Նրանք կպատրաստեն իրենց լրատվամիջոցին համապատասխան խմբագրական ձևաչափով գրավիչ և տեղեկատվական պատմություններ՝ լրատվական հեռարձակման համար։ Պատմությունները կհեռարձակվեն/կհրապարակվեն տվյալ լրատվամիջոցների կողմից և հասանելի կլինեն Open Media Hub պլատֆորմում և կայքում՝ տեղական և միջազգային մակարդակով մասնակիցների միջև փոխանակման համար:

Դասընթացի նպատակն է զարգացնել մեդիա մասնագետների և նրանց լրատվամիջոցների կարողությունները: Դա հնարավորություն կտա մասնակիցներին հասկանալ ԵՄ-ի որոշումների կայացման հիմունքները և կխրախուսի նրանց դարձնել ԵՄ-ին վերաբերող հարցերի լուսաբանումն իրենց լրատվամիջոցի բովանդակության մի մաս։ Դասընթացի ընթացքում գործնական մոտեցման միջոցով կհստակեցվեն առկա աղբյուրներն ու ռեսուրսները, որոնց միջոցով կարելի է տեղեկատվություն, տվյալներ և տեսանյութեր ստանալ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ պատմություն պատմելու համար։ Դասընթացի ավարտին, որպես արդյունք մասնակիցները կպատրաստեն նյութեր հեռարձակման կամ առցանց տեղադրման համար:

Դասընթացը կվարի Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) լրագրող Ելենա Գաբրիելյանը  մեդիա փորձագետ Նինա Իսկանդարյանի օգնությամբ։

Դասընթացը կներառի նաև Եվրամիությանը վերաբերող առկա առցանց և տեղական ռեսուրսների հստակեցում։ Դասընթացին մասնակցելու համար լրագրողները պետք է կազմեն պատմություններ ըստ իրենց երկրի ծրագրերի և առաջնահերթությունների: Դասընթացին մասնակցող նկարահանող խմբերին խնդրում ենք օգտագործել իրենց սեփական նկարահանման և խմբագրման սարքավորումները:

Դիմելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ www.openmediahub.com կամ դիմել այստեղ.։ Այն լրատվամիջոցները, որոնք մասնակցել են նախկին միջոցառումներին կամ կնքել են հուշագրեր Բաց Մեդիա Հաբի հետ կդիտարկվեն առաջինը։

Open Media Hub ծրագիրը նպատակադրված է նպաստել լրագրողների և մեդիա մենեջերների կարողությունների զարգացմանը և աջակցել աուդիովիզուալ և առցանց նյութերի պատրաստմանը Եվրոպական հարևանության երկրներում, ինչպես նաև նպաստելու անկախ ԶԼՄ-ների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից՝ Thomson Foundation գլխվորությամբ, ներառելով Եվրոպական այնպիսի մեդիա կազմակերպություններ, ինչպիսիք են France Médias MondeEuropean Journalism Center և  Free Press Unlimited:

15/10/2018


Yerevan

Yerevan
Հայաստան