Delegation of the European Union to Colombia

Եվրոպական միությունը խթանում է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը

12/09/2018 - 09:23
Գործնական միջոցառում

Սեպտեմբերի 2-ին Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում Եվրոպական միության աջակցությամբ չորս նոր ձեռնարկություն «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում պաշտոնապես սկսեցին իրենց գործունեությունը: Երկամյա ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում, իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից գործընկերների հետ համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 1 միլիոն 604 հազար 888 եվրո, որից 1 միլիոն 123 հազար 370 եվրոն Եվրոպական միության կողմից տրամադրվող դրամաշնորհն է: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել կայուն զբաղվածության հնարավորություններ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416091

 

02/09/2018


Երևան

Երևան
Հայաստան