Delegation of the European Union to Colombia

Կատարինա Մատերնովայի այցը Հայաստան

03/08/2018 - 13:57
Այլ

Հուլիսի 19-ին մեկնարկեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի եռօրյա այցը Հայաստան:

Հուլիսի 19-ին մեկնարկեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի եռօրյա այցը Հայաստան: Այն կարևոր էր ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ նոր կառավարության ձևավորումից հետո Եվրոպական հանձնաժողովի բարձր մակարդակի առաջին այցելությունն էր: Աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցավ նաև գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա պատասխանեց մի շարք կարևոր հարցերի. «Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը: Մենք նաև շատ ենք ոգևորված այն ուղղությամբ, որը նոր կառավարությունը նախանշել է իր բարեփոխումների ծրագրում և մեր ունեցած միջոցներով պատրաստ ենք աջակցել կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին: Այս այցի ժամկետը շատ հաջող է, քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ Բրյուսելում մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և հանդիպումներ է ունեցել ԵՄ պաշտոնյաների հետ: Կարծում եմ, որ այս այցը առիթ կլինի շարունակել քննարկումները կառավարության հետ»:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416060

 

19/07/2018


Yerevan

Yerevan
Հայաստան