Delegation of the European Union to Cambodia

ԵՄ-ն աջակցում է երիտասարդության վերապատրաստմանն ուղղված ծրագրերին` ուղղված մարզերում գործազրկության նվազեցմանը

18/01/2019 - 08:51
Public Health and Social Protection

ԵՄ-ն աջակցում է ծրագրերին, ինչպիսին է « Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում»՝ ուղղված Հայաստանի մարզերի տնտեսական զարգացմանը՝ գործազուրկ երիտասարդներին նոր հմտություններ սովորեցնելով ու տեղի ՏՏ համայնքի բիզնեսը զարգացնելով։

ԵՄ-ն աջակցում է ծրագրերին, ինչպիսին է « Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում»՝ ուղղված Հայաստանի մարզերի տնտեսական զարգացմանը՝ գործազուրկ երիտասարդներին նոր հմտություններ սովորեցնելով ու տեղի ՏՏ համայնքի բիզնեսը զարգացնելով։

 

Փաստեր և թվեր

Ծրագիրն իրականացնում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում։

Ծրագրի տևողությունն է 24 ամիս | դեկտեմբեր 2016 – դեկտեմբեր 2018:

Ծրագիրը տեղի է ունենում ՀՀ-ի Շիրակի մարզում։

CRIS համարը՝ ENPI/2016/381-213:

Նպատակներ

  • Անցկացնել ծրագրավորման ուղղությամբ անվճար վերապատրաստման վեցամսյա դասընթացներ աշխատանք չունեցող, սակայն մաթեմատիկական գիտելիքներ ունեցող 17-35 տարեկան անձանց համար,
  • Վերապատրաստման դասընթաց անցած մասնակիցներից ձևավորել թիմեր, որոնք պրակտիկայի ծրագրի (առավելագույնը 5 ամիս) ընթացքում կցված կլինեն ընկերություններին և ծրագրի կողմից հիմնված տարածքում կաշխատեն ընկերության կողմից առաջարկվող նախագծերի վրա, 
  • Անցկացնել կարիքների գնահատում Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերությունների շրջանում՝ հասկանալու, թե ինչպիսի օժանդակության կարիք ունեն ընկերությունները իրենց գործունեությունը ընդլայնելու և հասույթն ավելացնելու համար,
  • Օժանդակել վերապատրաստում անցած մասնակիցներին միավորվել և հիմնել սեփական ստարտափները։

 

Արդյունքներ

  • Առաջին փուլում ընտրվել են 80 ուսանողներ, իսկ 45-ն անցել են ինկուբացիոն լաբորատորիայի երկրորդ փուլ: Ծրագրի ընթացքում կվերապատրաստվեն 180 երիտասարդներ, ովքեր աշխատանք են փնտրում,
  • Մասնակիցների մի մասն արդեն աշխատանքի են անցել որպես կրտսեր ծրագրավորողներ։ Պրակտիկայի ծրագրի վերջում 90 վերապատրաստված մասնագետներ կանցնեն աշխատանքի Գյումրու ՏՏ ընկերություններում,
  • Ծրագիրը մշակել և իրականացնում է կարողությունների զարգացման նախագիծ մարզի 15 ՏՏ ընկերությունների համար։
  • Ծրագրի շրջանակում սեփական ստարտափ հիմնելու աջակցություն կստանա  երկու թիմ։

 

Կարծիքներ

Սոնա Իսրայելյանի համար «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի իրականացման վայրը կարևոր գործոն էր: Նա վերադարձել էր հայրենի Գյումրի Ռուսաստանից, որտեղ մի քանի ամիս աշխատում էր ծնողների բիզնեսում: Գյումրի տեղափոխվելուց առաջ Սոնան որոշ ժամանակ աշխատել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:

«Նախքան ընկերներիս ու քաղաքիս մոտ վերադառնալը, հինգ տարի աշխատել եմ Ապարանում: Պլանավորում եմ մնալ ու աշխատել Գյումրիում: Այստեղ հանգիստ եմ զգում:  Ապարանում բավականին բարձր վարձատրություն, մեծ հնարավորություններ ունեի, բայց որոշ ժամանակ անց նկատեցի, որ նոր բան սովորելու, աճելու տեղ այլևս չկա: Դիմեցի, որ փոխադրեն Գյումրիի մասնաճյուղ, բայց մերժեցին, այնպես որ աշխատանքից դուրս գալու դիմում գրեցի: Կարծում էին՝ գժվել եմ, բայց գործատուներին միշտ զգուշացնում եմ հարցազրույցների ժամանակ, չնայած որ երբեմն այդ պատճառով ինձ չեն ընդունում, որ երբ սովորելու նոր հնարավորություններ էլ չկան, ես պարզապես վեր եմ կենում և գնում: Աճն իմ առաջնահերթությունն է»:

Ներքին փոփոխականության և արտաքին հետևողականության այս հետաքրքիր համադրությունը միշտ բնորոշ է նպատակասլացներին: Ռուսաստանից վերադառնալն արժեր. Սոնան ծրագրի այն ուսանողներից էր, ովքեր միայն վեցամսյա ուսումնական փուլից հետո արդեն աշխատում են համակարգչային ծրագրերի վրա, որոնք անընդհատ պահանջում են նոր հմտությունների զարգացում:

«Մեր խմբից ընտրեցին ինձ ու ևս մեկ ուսանողուհու: Ուսման գործընթացը շարունակվում է: Ինձ համար ծրագրավորումն արվեստ է. հաջորդ մարտահրավերին արձագանքելիս միշտ նոր նուրբ լուծումներ ես փնտրում: Հաճախ ինքս եմ սովորում նախագծերի համար անհրաժեշտ տեխնիկան: Մենք աշխատում ենք ծխախոտի ընկերության կայքի ստեղծման վրա: Հաջորդ առաջադրանքը տաքսի ծառայության թվայնացումն է: Ընտրածս մասնագիտությունը PHP-ն է՝ կայքի ծրագրավորումը: Մեկ այլ թիմ աշխատում է հեռախոսի հավելվածի ստեղծման վրա», - ասում է Սոնան:

Languages:
Խմբագրական բաժիններ: