Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Աջակցություն մշակութային զարգացմանը. EU4Culture-ը հայտարարում է մրցույթ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքների համար

Հայաստան, 02/06/2021 - 15:52, UNIQUE ID: 210602_11
Press releases

Աջակցություն մշակութային զարգացմանը. EU4Culture-ը հայտարարում է մրցույթ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքների համար

Նոր «EU4Culture» («ԵՄ-ն մշակույթի համար») ծրագիրը հայտարարում է մրցույթ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման ռազմավարություններ մշակելու համար՝ հետևելով Եվրոպայի մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը:

Դիմելու համար իրավասու քաղաքները ժամանակ ունեն մինչև հունիսի 30-ը: Նախնական փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվեն հինգ քաղաքներ՝ ստանալով մինչև 1000 եվրոյի դրամաշնորհ` ամբողջական հայտի մշակման համար: Դրանցից յուրաքանչյուր երկրից առավելագույնը երեքը կստանան 30,000 եվրո դրամաշնորհ` մշակութային զարգացման ամբողջական ռազմավարություն պատրաստելու համար: Ի վերջո, յուրաքանչյուր երկրից մեկական քաղաքի կշնորհվի մինչև 300,000 եվրո դրամաշնորհ` իր ռազմավարության իրականացման համար:

Դիմորդները կարող են գրանցվել և ներկայացնել իրենց հայտերը «Գյոթե ինստիտուտի» հայտերի ներկայացման հարթակում (GAP):

Գործողության վերջնական նպատակն է՝ մասնակցային մոտեցման և պետություն- մասնավոր հատված երկխոսության վրա հիմնված մշակութային զարգացման ռազմավարությունների մշակման և իրականացման միջոցով բարձրացնել մշակույթի և ստեղծարար արդյունաբերության դերը տնտեսական և սոցիալական զարգացման գործում՝ միաժամանակ պահպանելով և զարգացնելով բազմամշակութայնության և բազմաէթնիկականության սկզբունքները:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն մշակույթի համար» ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության երկրների մշակութային և ստեղծարար հատվածին՝ նպատակ ունենալով աջակցել մշակույթի՝ որպես տարածաշրջանի աճի և սոցիալական զարգացման շարժիչ ուժի բարգավաճմանը:

Կարդալ ավելին.

PDF icon EU4Culture- ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հայտամրցույթի բոլոր մանրամասները

 

Languages:
Խմբագրական բաժիններ: