Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Աշխատանքի հայտարարություն ԵՄ Թվինինգ ծրագրում Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի թարգմանչի թափուր հաստիքի համար

30/04/2021 - 08:28
EU project positions

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրին անհրաժեշտ է Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի թարգմանիչ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ծրագրին, որն իրականացվում է Հունաստանի և Իտալիայի խորհրդարանների ու Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի միջև, անհրաժեշտ է Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի թարգմանիչ։

Ծրագրի ընդհանուր նպատակն է խորացնել ժողովրդավարությունը Հայաստանում՝ օրենսդիր մարմնի հիմնական գործառույթների ամրապնդման միջոցով։

Ծրագրի հատուկ նպատակն է զարգացնել Ազգային Ժողովի կարողությունները ԵՄ֊Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳԸ) հետ կապված օրենսդրության և քաղաքականության՝ ներառական և ապացույցների վրա հիմնված առաջխաղացման նպատակով՝ միևնույն ժամանակ բարձրացնելով ՀԸԳՀ֊ի ազդեցության և օգուտների մասին իրազեկվածությունը։

Պայմանագրի ժամկետը՝ կնքման պահից մինչև ծրագրի ավարտը՝ 19 ամիս տևողությամբ։

Գործունեության վայրը՝ ք. Երևան, ՀՀ Ազգային Ժողով

Վարձատրությունը՝ 20,900 եվրո (համախառն և ամբողջական աշխատավարձ) 19 ամիս ժամանակահատվածի համար

Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի (ԹՌԽ) թարգմանչի աշխատանքային պարտականությունները (մասամբ կարող են իրականացվել հեռակա կարգով)՝

• Աջակցել Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուին առօրյա գործերում՝ որպես ծրագրի բանավոր և գրավոր թարգմանիչ,

• Հանդես գալ որպես թարգմանիչ ԹՌԽ֊ի, կարճաժամկետ փորձագետների, Ծրագրի ղեկավարի (այսուհետ՝ ԾՂ), Ծրագրի կրտսեր ղեկավարի (այսուհետ՝ ԾԿՂ), Ծրագրի ղեկավարի տեղակալի (այսուհետ՝ ԾՂՏ), Ծրագրի պատասխանատուի (այսուհետ՝ ԾՊ) և Բաղադրիչների

ղեկավարների համար։ Օրինակ՝ օժանդակել հաղորդակցության կամ օտար երկրում ապրելու և աշխատելու հետ կապված հարցերում,

• Գրավոր թարգմանել հայերենից անգլերեն և հակառակը ԹՌԽ֊ի, փորձագետների, Բաղադրիչների ղեկավարների, ԾՂ֊ի, ԾՂՏ֊ի, ԾԿՂ֊ի և ԾՊ֊ի կողմից պատրաստված և ծրագրին առնչվող նյութերը (առաջարկություններ, հանձնարարականներ, իրավական ակտեր, քաղաքական բնույթի փաստաթղթեր, հարցաթերթիկներ, Power Point-ով շնորհանդեսներ, ուսումնական նյութեր, գովազդային նյութեր և այլն),

• Թվինինգ ծրագրի շրջանակներում ուսումնասիրությունների, փաստաթղթերի և այլ նյութերի պատրատման ժամանակ կատարել բանավոր և գրավոր թարգմանություններ հայերենից անգլերեն և հակառակը,

• Կատարել բանավոր և գրավոր թարգմանություններ հայերենից անգլերեն և հակառակը այնպիսի միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են՝ առաքելությունները, վերապատրաստումները, ժողովները, սեմինար համաժողովները, բանավոր խոսակցությունները և ծրագրին առնչվող այլ հանգամանքները,

• Ծրագրին առնչվող գրավոր նյութեր պատրաստել, վերանայել, թարգմանել և խմբագրել տեքստեր հայերենով և անգլերենով, մասնավորապես՝ հաղորդագրեր, մամլո հաղորդագրություններ, Power Point-ով շնորհանդեսներ և այլ փաստաթղթեր,

• Աջակցել ԹՌԽ֊ին Կառավարող կոմիտեի նիստերի և ծրագրին առնչվող այլ ժողովների ու միջոցառումների հայերեն և անգլերեն արձանագրությունների կազմման հարցում, նպաստել ծրագրի արդյունքների որակի երաշխավորմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայերենին և անգլերենին,

• Կատարել ԹՌԽ֊ի կողմից տրվող այլ առաջադրանքներ, օրինակ՝ համագործակցել և աշխատել ԹՌԽ օգնականի հետ ծրագրին առնչվող հարցերի շուրջ,

• Ուղեկցել ԹՌԽ֊ին և այլ փորձագետներին, Բաղադրիչների ղեկավարներին, ԾՂ֊ին, ԾՂՏ֊ին, ԾԿՂ֊ին և ԾՊ֊ին ուսուցողական այցերի, ժողովների, աշխատաժողովների, առաքելությունների և աշխատանքային այցերի ժամանակ, ըստ անհրաժեշտության։ Ընդհանուր աջակցություն ցուցաբերել ԹՌԽ֊ին, այլ փորձագետներին և Բաղադրիչների ղեկավարներին Շահառու երկրի (ՇԵ) գործընկերների և իշխանական մարմինների հետ հաղորդակցվելիս՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաքելության զեկույցների և այլ փաստաթղթերի հարցում աջակցությանը

• Ձևավորել և պահպանել աշխատանքային հարաբերություններ ծրագրի գործընկերների և Շահառու երկրի ներկայացուցիչների հետ, ովքեր ներգրավված են ծրագրի կառավարման հարցերում։ Աջակցել ԹՌԽ֊ին, ԾՂ֊ին, ԾԿՂ֊ին, ԾՂՏ֊ին և ԾՊ֊ին ՇԵ հանրային գրասենյակների և հաստատությունների հետ հաղորդակցման, փոխգործակցության և ընդհանուր աշխատանքային հարբերություններում, որոնք առնչվում են ծրագին

• Աջակցել ԹՌԽ օգնականին, թիմային աշխատանք ցուցաբերել գրասենյակի կառավարման և ծրագրին վերաբերող հարցերում, ինչպես նաև փաստաթղթերի հավաքագրման գործում՝ փաստաթղթավորման, ներկայացման և հաշվետվողականության նպատակով

• Կատարել ԹՌԽ օգնականի պարտականությունները նրա բացակայության պարագայում

• Թարմացնել ծրագրի վեբ կայքը և սոցիալական մեդիայի էջերը

• Պահպանել գաղտնիություն ծրագրին առնչվող բոլոր հարցերում

• Ցուցաբերել բարձր մակարդակի բարոյական վարվելակերպ և միշտ գործել առանց խտրականության

• Հարգել, ակտիվորեն աջակցել և, անհրաժեշտության դեպքում, նպաստել ծրագրի ընդհանուր նպատակների և թիրախների իրագործմանը

• Հետևել ծրագրի քաղաքականությանը՝ վարքի, արտաքին տեսքի, առողջության, անվտանգության, ապհովության, վճարման կարգերի, ծրագրի սարքավորումների օգտագործման և այլնի վերաբերյալ։

ԹՌԽ թարգմանչի պահանջվող որակավորումները.

• Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է անգլերենի, անգլերեն լեզվի և գրականության, ամերիկյան մշակույթի և լեզվի, բանավոր և գրավոր թարգմանությունների ոլորտներում, իսկ խորհրդարանական տերմինաբանության իմացությունը կդիտվի որպես առավելություն

• Լինել Հայաստանի քաղաքացի կամ ունենալ ժամկետի մեջ գտնվող կացության և աշխատանքի թույլտվություն

• Չլինել հանրային ծառայող կամ արձակուդում գտնվող շահառու վարչակազմի (ՀՀ Ազգային Ժողով) աշխատակից վերջին 6 ամսվա ընթացքում

• Չունենալ պայմանագրային հարաբերություններ շահառու վարչակազմի (ՀՀ Ազգային Ժողով) հետ վերջին 6 ամսվա ընթացքում

• Բանավոր և գրավոր անգլերենի ու հայերենի գերազանց իմացություն,

• Համակարգչային գիտելիքներ (MS Office Word, Excel, PowerPoint, համացանցից օգտվելու հմտություն),

• Փաստաթղթեր, ժողովների արձանագրություններ, համառոտագրեր կազմելու գերազանց ունակություններ

• Գերազանց կազմակերպչական, միջանձնային և հաղորդակցական հմտություններ,

• Թե՛ անկախ, թե՛ թիմով աշխատելու կարողություն, նախաձեռնողականություն և ճկունություն,

• Ճամփորդելու պատրաստակամություն և հասանելիություն (Հայաստան և ԵՄ)

• Գաղտնիության պահպանում ծրագրի իրականացմանն ու կառավարմանն առնչվող բոլոր հարցերում

• Գործնական փորձը անգլերեն֊հայերեն և հայերեն֊անգլերեն բանավոր և գրավոր թարգմանությունների բնագավառում (ժողովների, աշխատաժողովների ժամանակ, փաստաթղթեր թարգմանելիս և այլն) կդիտվի որպես առավելություն

• Նախկինում ունեցած աշխատանքային փորձը Ազգային Ժողովի կամ կառավարության հետ՝ բացառությամբ վերոնշյալ 6 ամիս ժամանակահատվածը, ինչպես նաև խորհրդարանական գործընթացների իմացությունը կդիտվի որպես առավելություն

• Աշխատանքային փորձը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերում կամ այլ միջազգային ծրագրերում կդիտվի որպես առավելություն

• Աշխատանքային փորձը միջազգային միջավայրում կդիտվի որպես առավելություն

• Հունարենի և/կամ իտալերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Ֆինանսական պայմաններ

Վճարումը կատարվում է համաձայն պայմանագրի պայմանների:

Պայմանագիրը ստորագրվում է երկու կողմերի միջև՝ ծրագրի իրականացման

մնացած ժամանակահատվածի համար: Թարգմանչի հետ պայմանագիր է

կնքում ԵՄ անդամ պետություն Հունաստանը, մասնավորապես՝ Հունաստանի

խորհրդարանի Եվրոպական ծրագրերի իրականացման ծառայությունը:

Դիմելու և ընտրության ընթացակարգը

Ձեր ինքնակենսագրականը (CV) և դիմելու դրդապատճառները հիմնավորող ուղեկցող նամակը (Cover Լetter)՝ կազմված Europass ձևաչափով (https://europa.eu/europass/en), անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ twinning_am@parliament.gr և european.integration@parliament.am ՝ նշելով հաստիքի անվանումը:

Հաջորդ փուլ անցած անհատները կհրավիրվեն առցանց հարցազրույցի և կիրականացնեն փորձնական բանավոր կամ գրավոր թարգմանություն՝ լեզվական հմտությունների ստուգման նպատակով։ ԹՌԽ թարգմանիչը կարող է անցնել 1 ամիս փորձաշրջան՝ կատարելով հանձնարարթյուններ ծրագրի թիմի անմիջական վերահսկողությամբ և գնահատման նպատակով։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը (Cover Լetter) մինչև 2021 թվականի մայիսի 8֊ը։

ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Դիմողները չեն կարող ներգրավված լինել ոչ ընտրության, ոչ էլ պայմանագրի կազմման գործընթացում: Ավելին, դիմողները չեն կարող լինել հանրային ծառայողներ կամ արձակուդում գտնվող շահառու վարչակազմի (ՀՀ Ազգային Ժողով) աշխատակիցներ վերջին 6 ամսվա ընթացքում՝ ԹՌԽ թարգմանչի պաշտոնը ստանձնելու համար: Թարգմանիչը ստորագրում է ծառայությունների մատուցման պայմանագիր և ունենում է ինքնազբաղվածության կարգավիճակ: Նրա պատասխանատվության ներքո է ինքնազբաղվածության բոլոր իրավական պահանջների կատարումը, ինչպես նաև հարակից բոլոր հարկերի ու ծախքերի վճարումը:

ԵՄ Թվինինգ ծրագրերի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ սույն հղումով՝

http://ec.europa.eu/enlargement/tenders/twinning/index_en.htm__

Languages:
Խմբագրական բաժիններ: