2021 թ․ հունվարի 1-ին Միացյալ Թագավորությունն (ՄԹ) ավարտել է իր՝ Եվրոպական Միության (ԵՄ) կազմից դուրս գալու գործընթացը։ ՄԹ-ն և ԵՄ-ը այժմ ձևավորում են երկու առանձին շուկաներ․ ստեղծվում են երկու անջատ նորմատիվ իրավական դաշտեր։ 2021թ․ հունվարի 1-ից սկսվել է ԵՄ-ՄԹ Առևտրի և համագործակցության համաձայնագրի պայմանական կիրարկումը։
ԵՄ-ը կկատարի գոյություն ունեցող իր բոլոր միջազգային պարտավորությունները։
ԵՄ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունների բնույթն ապագայում չի ազդելու երրորդ երկրների հետ գոյություն ունեցող ԵՄ առևտրային հարաբերությունների վրա։ ԵՄ-ը կազմից ՄԹ-ի դուրս գալն անդրադառնալու է միայն այդ հարաբերությունների աշխարհագրական ընդգրկման վրա։
ՄԹ-ի և երրորդ երկրների միջև առևտուրն այլևս չի կարգավորվի Եվրոպական միության մակարդակում, երկկողմ համաձայնագրերի միջոցով կամ բազմակողմ համատեքստում ստանձնած պարտավորությունների շրջանակով։ Այն կախված կլինի ՄԹ-ի հետ երրորդ երկրի կողմից հաստատված հարաբերություններից կամ ձեռք բերվելիք պայմանավորվածություններից։
«Կոշտ սահման»-ից խուսափելու նպատակով՝ Հյուսիսային Իռլանդիայում կշարունակեն պահպանվել ԵՄ միասնական շուկայի սահմանափակ թվով կանոններ, մասնավորապես՝ ապրանքների առնչվող օրենսդրություն, անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության կանոններ, գյուղատնտեսական արտադրության և շուկայահանության կանոններ, ապրանքների նկատմամբ ԱԱՀ ու ակցիզային հարկեր, ինչպես նաև պետական օժանդակության կանոններ։
Օդային ծառայությունների վերաբերյալ համաձայնագրրերը, որոնց կողմ է հանդիսանում ԵՄ-ն 2021թ․ հունվարի 1-ից չեն տարածվի ՄԹ-ի վրա։
ԵՄ-ն, անշուշտ, կմնա իր կողմից վավերացված օդային ծառայությունների ուժի մեջ գտնվող բոլոր համաձայնագրերի կողմ։ Այդ համաձայնագրերի նկատմամբ երրորդ երկրների, ԵՄ-ի և իր անդամ պետությունների իրավունքներն ու պարտականությունները կմնան անփոփոխ։
Արտոնյալ ծագմանը առնչվող հարցեր
Եվրոպական հանձնաժողովի Access2Market[2] կայքէջում առկա է տեղեկատվություն յուրաքանչյուր անուն ապրանքի գործող սակագների և հարկերի, ծագման կանոնների, ապրանքներին ներկայացվող պահանջների, մաքսային ընթացակարգերի, առևտրի խոչընդոտների և վիճակագրության վերաբերյալ, որը գործում է բոլոր ԵՄ երկրների համար։
[1] Այս ծանոթագրության մեջ արտոնյալ երկրներն այն բոլոր երկրներն են, որոնց հետ ԵՄ-ը կնքել է արտոնյալ պայմանագրեր կամ որոնց նկատմամբ կիրառում է միակողմանի արտոնյալ պայմանավորվածություններ․ օրինակ՝ «Արտոնությունների ընդհանրացված համակարգը» (GSP+) կամ օտարերկրյա պետությունների և տարածքների հետ պայմանավորվածությունները: