Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական միությունը մեկնարկել է նոր ծրագիր. ԵՄ Արևելյան հարևանության երկրներում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ

Բրյուսել, 28/07/2020 - 10:10, UNIQUE ID: 200728_3
Press releases

Եվրոպական միությունը մեկնարկել է նոր ծրագիր. ԵՄ Արևելյան հարևանության երկրներում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ

Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլի)  առաջնորդությամբ մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագիր՝  որի նպատակն է նպաստել  Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մալդովայում և Ուկրաինայում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված կարողությունների զարգացմանը: Ծրագիրը կնպաստի հանցագործությունների թվի կրճատմանը և  հնարավորություն կընձեռի տարածաշրջանի բոլոր քաղաքացիների համար կյանքի ավելի անվտանգ տարածք ստեղծելու համար:

«Այս ծրագիրը կարևոր քայլ է ՝ Եվրոպական միության, ԵՄ անդամ պետությունների և մեր արևելյան գործընկեր երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունն ավելի սերտացնելու և վստահությունն ամրապնդելու ուղղությամբ: Մեր առջև ծառացած ընդհանուր մարտահրավերներին և անդրսահմանային սպառնալիքներին կարող ենք հակազդել միասնական ջանքերով: Եվրոպական միության և ԵՄ հարևանության  տարածաշրջանի հանցավոր ցանցերի միջև կապող օղակները բացահայտելու տեսնակյունից խիստ կարևոր է միասին աշխատելը: Եվրոպոլը՝  Եվրոպական իրավապահ համակարգի գլխավոր ճարտարապետության մեջ առանցքային դերակատար  է, և դա մեզ թույլ է տալիս արդյունավետորեն ղեկավարել այս նախագիծը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում համագործակցությունն ավելի դյուրին դարձնելու գործին», նշել է Եվրոպոլի տնօրեն Քեթրին դը Բոլը: 

«Կազմակերպված հանցավոր ցանցերը գործում են պետական սահմաններից դուրս՝   ապակայունացնելով տարածաշրջանն ամբողջությամբ: Լուրջ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ընդհանուր մարտահրավեր է Եվրոպական միության և իր գործընկեր երկրների համար: Մենք հպարտ  ենք, որ  ամրապնդելով Եվրապոլի և գործընկեր երկրների միջև ռազմավարական և օպերատիվ համագործակցությունը,  մասնակից ենք համատեղ քննչական գործողությունների հաջողություններին», նշել է Եվրոպական հանձնաժողովի արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը:

Սև ծովի երկայնքով տեղկայաված՝ Մերձավոր Արևելքից դեպի  Եվրոպա «հերոինի փոխադրման երթուղու» մասը լինելու հաշվին Արևելյան գործընկերության մասնակից բոլոր վեց երկրները գտնվում այդ տարածքում գործող ակտիվ կազմակերպված հանցախմբերի վտանգի տակ: Նշյալ խմբերը ներգրավված են միգրանտների անօրինական ներմուծման, կազմակերպված գույքային հանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի, հրազենի և թմրանյութերի վաճառքի, փողերի լվացման և հարակից այլ հանցագործությունների մեջ, օրինակ՝  փաստաթղթերի կեղծարարությունը: Այս հանցավոր սինդիկատները վտանգ են ներկայացնում ոչ միայն մարդկանց ապահովությանն ու անվտանգությանը, այլև Արևելյան գործընկերության տարածաշրջանի և ԵՄ ողջ տարածքի կայունության համար: ԵՄ սահմանից դուրս կազմակերպված հանցավորության դեմ արձագանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով կարևոր է ավելի խորացնել  ԵՄ անդամ պետությունների և Արևելյան հարևանության երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը:

Արևելյան գործընկերության մանսակից երկրները համատեղում են ջանքերը Եվրոպական միությունում կազմակերպված հանցավոր խմբերի դեմ արդյունավետ պայքարի ապահովման ուղղությամբ

Քառամյա նախաձեռնության միջոցով Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալությունը (Եվրոպոլը) կնապստի իրավապահ մարմինների շրջանում ռազմավարական և օպերատիվ  մակարդակներում համագործակցության ամրապնդմանը: Հատուկ ֆինանսավորմամբ՝  Արևելյան գործներ երկրների ներկայացուցիչները  հնարավորություն կունենան մասնակցել «ԵՄ քաղաքական շրջանակ» փաստաթղում ներառված  ԵՄ անվտանգությանը  վտանգող հիմնական  տաս հանցավոր  սպառնալիքներից մի քանիսի ուղղությամբ ձեռնարկվող  օպերատիվ գործողություններին:

Արևելյան գործընկերության մասնակից երկներն, ըստ հնարավորության, կկարողանան մասնակցել «Քրեական սպառնալիքների դեմ պայքարի Եվրոպական բազմակողմանի հարթակի» գործողությունների ծրագրով իրականացվող  միջոցառումներին, որոնք միտված են Եվրոպական միության  տաս առաջնային հանցավոր բնագավառներում գործող ակտիվ հանցախմբերի  թիրախավորմանը: փոխանակման գործող ցանցերը և օպերատիվ համագործակցության շրջանակները կարող են ավելի ընդլայնվել վերածվելով համատեղ  քննչական գործողությունների՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով:  

Եվրոպական միության կողմից համագործակցությանն ուղղված ավելի ընդարձակ 10 միլիոն եվրո նախաձեռնության շրջանակներում  հատկացվել է 2,5 միլիոն եվրո աջակցություն՝ այս ծրագիրը հաջորդ չորս տարիների ընթացքում իրականացնելու նպատակով: Ծրագրի երկու մյուս բաղադրիչները նպատակաուղղված են իրավապահ համակարգի վերապատրաստմանը և հանցավոր սպառնալիքների գնահատմանը (Բաղադրիչի իրականացումը ղեկավարվում է Եվրոպական ոստիկանական քոլեջի կողմից՝ Եվրոպոլի մասնակցությամբ), ինչպես նաև հանցավոր ակտիվների բռնագրավմանը (Բաղադրիչի իրականացումը ղեկավարվում է ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերով միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի կողմից):

«2020 թվականից հետո Արևելյան գործընկերության քաղաքական շրջանակի» վերաբերյալ Եվրոպական միության Հաղորդակցությամբ  կազմակերպված հանցավողության դեմ պայքարը սահմանվում է որպես ԵՄ-ն և գործընկեր երկների միջև ընթացիկ համագործակցության կարևոր գերակա ուղղություն: «Գործընկերությունը, որը պաշտպանում է» կձգտի ստեղծել ավելի ապահով միջավայր ԵՄ և ԱլԳ երկրների քաղաքացիների համար, որի հիմքը իրավունքի գերակայությունը և իրավապահ մարմինեերի միջև փոխգործակցությունն է:

 

 

Languages:
Խմբագրական բաժիններ: