Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն շարունակում են աջակցությունը Հայաստանին՝ տրամադրելով անհրաժեշտ պարագաներ բուժաշխատողների համար

Երևան, 22/07/2020 - 15:15, UNIQUE ID: 200722_10
Press releases

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն շարունակում են աջակցությունը Հայաստանին՝ տրամադրելով անհրաժեշտ պարագաներ բուժաշխատողների համար

Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերով Հայաստան է առաքվել 28.000 պաշտպանիչ բժշկական հանդերձանք և 20.000 N95 շնչառական դիմակ առողջապահական ոլորտի աշխատակացիների համար: Այս պարագաների շնորհիվ վարակակիրների հետ անմիջական շփման մեջ գտնվող բուժաշխատողները արդյունավետ և ավելի անվտանգ կպայքարեն «Քովիդ 19» համաճարակի դեմ: 

Պարագաները ձեռք է բերել ԱՀԿ-ն՝ ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ, համաճարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին շարունակաբար օժանդակելու նպատակով:   

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հարավային Կովկասում ԱՀԿ գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, նոր ստացված պաշտպանիչ պարագաներն այսօր հանձնել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին՝ դրանք հանրապետության ողջ տարածքում բաշխելու նպատակով:

Հայաստան առաքված պաշտպանիչ բժշկական հանդերձանքն ու շնչառական դիմակները ձեռք են բերվել հաշվի առնելով ՀՀ առողջապահական համակարգի կարիքները և դրանք տրամադրվելու են բացառապես բուժաշխատողներին:    

 

Ի գիտություն

«Քովիդ 19» ճգնաժամի սկսվելուց ի վեր Եվրոպական միությունը և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը ակտիվորեն աջակցում են Հայաստանին վիրուսի դեմ պայքարում: Հունիսի 20-ին Եվրոպական միության և ԱՀԿ-ի համատեղ ֆինանսավորմամբ փորձագետների խումբ ժամանեց Հայաստան՝ պայքարը ընդլայնելու նպատակով: Հուլիսի 1-ին ստացվել է 10.000 թեստ՝ խթանելով երկրում «Քովիդ 19-ի» թեստավորումը:    

Հայաստանին տրամադրվող այս աջակցությունը Եվրոպական միության՝ այժմ արդեն 216 երկրի և տարածաշրջանի վրա ազդող «Քովիդ 19»-ի բռնկման դեմ պայքարի մասն է: 2020 թվականի մարտի 27-ին Եվրոպական միությունը հայտարարեց 30 միլիոն եվրո աջակցության փաթեթի մասին, որն ուղղված է Արևելյան Եվրոպայում և Կովկասում, այդ թվում՝ Հայաստանում «Քովիդ 19» համաճարակի հայտնաբերմանը, կանխմանը և դրա դեմ պայքարին:  

Միջոցներն առաջնահերթ կօգտագործվեն անհապաղ կարիքները հոգալու նպատակով, օրինակ՝ բուժաշխատողների, վարակակիրների հետ անմիջական շփման մեջ գտնվողների ու համավարակի դեմ պայքարողների և պացիենտների համար առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերման համար: Երկարաժամկետ հեռանկարում օգնությունը կուղղորդվի առողջապահական արտակարգ իրավիճակներին երկրի՝ արձագանքելու կարողությունների հզորացմանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանին (+374 91 20 23 87),

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության խորհրդատու Անժելա Կժդրյանին (077 500 999):

 

Տեղեկատվության աղբյուրներ լրագրողների համար

 

  • Ստացեք թարմ տեղեկատվություն ինտերակտիվ վահանակների միջոցով «Քովիդ 19» ամենավերջին վիճակագրության մասին WHO HQ; WHO/Europe, որոնք տրամադրում են իրավիճակի մասին համապարփակ տեղեկություններ՝ իրական ժամանակում:   

 

 

Languages:
Խմբագրական բաժիններ: