Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հայաստան-Ադրբեջան. Մամուլի խոսնակի հայտարարությունը վերջին զինված բախումների վերաբերյալ

Բրյուսել, 13/07/2020 - 15:02, UNIQUE ID: 200713_11
Statements by the Spokesperson

Հայաստան-Ադրբեջան. Մամուլի խոսնակի հայտարարությունը վերջին զինված բախումների վերաբերյալ

2020 թվականի հուլիսի 12-ից 13-ը Հայաստանը և  Ադրբեջանը ահազանգել են  իրենց ընդհանուր սահմանին տեղի ունեցած  ծանր զենքի ներգրավմամբ լուրջ միջադեպի մասին:  Ցավալիորեն, այն հանգեցրել է կյանքերի կորստի:

ԵՄ-ն հորդորում է երկու կողմերին դադարեցնել զինված առճակատումը, զերծ մնալ լարվածություն առաջացնող գործողություններից և հռետորաբանությունից և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու  հետագա էսկալացիան: Այս համատեքստում երկու կողմերը պետք է ի գործ դնեն ուղիղ հաղարդակցւթյան իրենց մեխանիզմները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջնորդությամբ հաստատված ձևաչափում: Հրադադարի ռեժիմի այս լուրջ խախտումն ընդգծում է ԵԱՀԿ մշտադիտարկման վերականգնման հրատապությունը՝ պայմանները թույլ տալուն պես:

ԵՄ-ն կոչ է անում կողմերին խստորեն հարգել հրադադարի ռեժիմը, իրենց ներուժը և ռեսուրսները ներդնել՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ, վերստին  ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բովանդակային բանակցություններում և նախապատրաստել իրենց բնակչությանը խաղաղության»:

Խմբագրական բաժիններ: