Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագիր Կանաչ և Օրգանական ագրոբիզնեսի աջակցության հայտամրցույթ

02/07/2020 - 11:15
Դրամաշնորհներ

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագիր Կանաչ և Օրգանական ագրոբիզնեսի աջակցության հայտամրցույթ

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Կառավարության կողմից գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում:

Ի՞նչ եւ որտեղ
Ծրագիրը հայտարարում է կանաչ և օրգանական ագրոբիզնեսի աջակցության բաց մրցույթ եւ հայտերի հավաքագրում՝ բաղկացած 2 լոտից.

ԼՈՏ 1՝ «Կանաչ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն հետեւյալ  մարզերի համար՝ Շիրակ, Լոռի և Տավուշ։
Այս բաղադրիչով ընտրված արժեշղթաներն են՝
Մրգերը, հատապտուղները, բանջարեղենը՝ թե թարմ, թե վերամշակված
Աջակցության չափագումարը՝ մինչեւ 10,000 եվրո

- ԼՈՏ 2՝ Օրգանական (սերտիֆիկացված կամ անցումային) ագրոբիզնեսի օժանդակություն Հայաստանի բոլոր մարզերում եւ արժեշղթաներում։ Այնուամենայնիվ, նախապատվություն կտրվի հետևյալ արժեշղթաներին՝
- Թարմ և վերամշակված հատապտուղներ, մրգեր եւ խոտաբույսեր
- Փորձարարական մշակաբույսեր
- Մեղր և մեղրաբուծական արտադրանք
Աջակցության չափագումարը՝ մինչեւ 15,000 եվրո

Հայտերի հավաքագրման վերջնաժամնեկտը՝ 2020թ.-ի հուլիսի 31-ը

Ի՞նչ է տրամադրում ծրագիրը
Գյուղատնտեսական նշանակության մեքենաներ և սարքավորումներ, հետ բերքահավաքի և վերամշակման սարքավորումներ և ենթակառուցվածքային ներդրանքներ։
Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:

Ինչպե՞ս դիմել

Քայլ 1
Ներբեռնի ՛ր հայտադիմումը և հարակից փաստաթղթերն այստեղ՝
Հայտամրցույթ
Հայտադիմումի ձև
Բիզնեսի զարգացման պլան
Ֆերմայի կառավարման պլան
Համայնքի ղեկավարի հայտարարությունը

Քայլ 2
Ծանոթացի ՛ր մրցույթի պայմաններին, լրացրու՛ հայտադիմումը և ԲՈԼՈՐ հարակից փաստաթղթերը ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ

Քայլ 3
Ուղարկի՛ր բոլոր լրացված փաստաթղթերը ՄԻԱՅՆ փոստով` պատվիրված, հետևյալ հասցեին՝
ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ

 

Հարցերի դեպքում դիմել`
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ- ԿԳՆՀ)
Ավստրիայի Հանրապետության դեսպանոթթյան տեխնիկական համագործակցության գրասենյակ

Երեւանի գրասենյակ՝
Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ
Հեռ/բջջ: +374 60 655 955; +374 93 144 635
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook` GAIA Armenia

Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողողա, շենք 24 / 48
Հեռ/բջջ: ՝ +374 60 65 00 45
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook` GAIA Armenia

Languages:
Խմբագրական բաժիններ: