Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

2020թ հունիսի 11․ ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպում ՝ տեսակապի ձևաչափով

Բրյուսել, 11/06/2020 - 14:01, UNIQUE ID: 200611_5
Press releases

2020թ հունիսի 11․ ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպում ՝ տեսակապի ձևաչափով

Նախարարների միջև տեղի կունենա ոչ պաշտոնական մտքերի փոխանակում՝ ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ։

Քննարկման առանցքում՝ «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020-ից հետո» Համատեղ հաղորդագրությունն է և հինգ երկարաժամկետ քաղաքական նպատակները, մասնավորպես՝ տնտեսություն և կապ, իրավունքի գերակայություն և անվտանգություն, կանաչ և թվային փոխակերպումներ, արդար և ներառական հասարակություններ։  

Կողմերը կանդրադառնան նաև Համատեղ հաղորդագրության  վերաբերյալ ներկայացված նոր առաջարկությանը՝ խորացնելով համագործակցությունը բարօրության և առողջության ապահովման ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձներով  հանրային առողջապահությանը և COVID-19 համավարակին։

Նախարարները կանդրադառնան նաև ԵՄ-աջակցությանը ԱլԳ գործընկեր երկներին՝  COVID-19-ի դեմ պայքարի, այդ թվում՝ առողջապահության ոլորտին առնչվող անհապաղ կարիքների, ինչպես նաև երկարաժամկետ սոցիալ- տնտեսական հետևանքների հասցեագրմանը։  

 

Համատեղ մամուլի ասուլիսը տեղի է ունենալու այսօր՝ Բրյուսելի ժամանակով 16:30 (Երևանի ժամանակով 18:30), որին կարող եք առցանց հետևել այստեղ:

 

Տես նաև․PDF iconՓաստեր և թվեր

PDF iconԱլԳ․ տեղեկություններ

 

Languages:
Խմբագրական բաժիններ: