Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020-ից հետո․ Խորհուրդը հաստատել է եզրակացությունները

Բրյուսել, 12/05/2020 - 00:00, UNIQUE ID: 200513_1
Press releases

Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020-ից հետո․ Խորհուրդը հաստատել է եզրակացությունները

Եվրոպական միության խորհուրդն այսօր հաստատել է Արևելյան գործընկերության քաղաքականության 2020-ից հետո փուլի վերաբերյալ եզրակացությունները՝ վերահաստատելով այդ քաղաքականության ռազմավարական կարևոր նշանակությունը և ժողովրդավարության, բարեկեցության և կայունության համընդհանուր տարածք ստեղծելու համատեղ հանձնառությունը։ 

Այսօր Խորհրդի կողմից հաստատված եզրակացությունները հետևում են Եվրոպական խորհրդի 2019 թվականի հունիսի 20-ի եզրակացություններին և 2020 թվականի մարտի 18-ին հրապարակված  «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020-ից հետո մեծացնելով դիմակայությունը՝ Արևելյան գործընկերություն, որից շահում են բոլորը» համատեղ հաղորդագրությանը:

Իր այս եզրակացություններում Խորհուրդը ողջունում է Արևելյան գործընկերության մինչ այժմ արձանագրած նշանակալի ձեռքբերումները և վերահաստատում խթանման և պայմանականության վրա հիմնված մոտեցումը, որպես միջոց ոգևորելու Արևելյան գործընկեր երկրներին բարեփոխումների գործընթացներում ներգրավվելուն և այդ ուղղությամբ ավելի մեծ ջանքեր ներդնելուն ։  Խորհուրդը հաստատում է, որ գործող քաղաքական շրջանակը, այդ թվում նաև 2020թ-ի 20 արդյունքները,  գործուն են և մարդկանց տալիս են շոշափելի արդյուներ և օգուտներ։ 

Միաժամանակ Խորհուրդն ընդգծում է Արևելյան գործընկերության հաջորդ փուլի կարևորությունը՝ ունենալու ավելի ռազմավարական, հավակնոտ, ճկուն և ընդգրկուն համագործակցության շրջանակ,  որը թույլ կտա մասնակից երկրներին միասնաբար լուծել համընդհանուր և գլոբալ մարտահրավերները բազմաթիվ ուղղություններով, հատկապես՝ COVID-19 համավարակով պայմանավորված ներկա աննախադեպ իրավիճակում։

Եզրակացություններում խստորեն կոչ է արվում վերանայել Արևելյան գործընկերության հիմունքների նկատմամբ հանձնառությունները։ Այն իր մեջ ներառում է ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, իրավունքի գերակայության ուղղություններ, հակակոռուպցիոն հաջողված քաղաքականություններ, ինչպես նաև տնտեսական բարեփոխումներ, բնապահպանական, կլիմայի և էներգետիկայի ոլորտի մարտահրավերներ, թվային փոխակերպումներ և մադկային կապիտալի ներդրումներ։

Եվ վերջում, Խորհուրդը սպասում է Արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովին, որի ընթացքում ակնկալվում է ամփոփել 2017 թվականից ի վեր գրանցած արդյունքները, ներդնել  երկարաժամկետ քաղաքական նպատակներ և շարադրել հետագա ուղի համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ, ինչպես նաև  մանդատ շնորհել 2020-ից հետո արդյունքներ ունենալու նպատակով հաջորդ սերնդի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ սկսելու համար։ 

Խմբագրական բաժիններ: