Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Առևտրային արտոնությունները բարձրացնում են զարգացող երկրներից դեպի Եվրամիության երկրներ արտահանումների  ծավալները 

Բրյուսել, 10/02/2020 - 12:50, UNIQUE ID: 200210_8
Press releases

Առևտրային արտոնությունները բարձրացնում են զարգացող երկրներից դեպի Եվրամիության երկրներ արտահանումների  ծավալները 

2018 թվականի ընթացքում գրանցվել է արտահանումների ծավալների նոր՝ ավելի բարձր ցուցանիշ: Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված համակարգ»-ի (ԱԸՀ) ներքո գործող հատուկ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրներից դեպի Եվրամիության երկրներ ապրանքների արտահանումների ծավալն աճել է, կազմելով 69 մլրդ եվրո՝ 2018 թվականի ընթացքում:  Այսօր հրապարակվել է ԱԸՀ զեկույցը, որը Եվրոպական հանձնաժողովի կողմից թողարկվում է երկու տարին մեկ անգամ, և ըստ որի ավելացել է ԱԸՀ 71 շահառու երկրից դեպի Եվրամիության երկրներ արտահանումը, կազմելով շուրջ 184 մլրդ եվրո, որից շուրջ 69 մլրդ եվրո արտահանման համար կիրառվել են մաքսատուրքի ԱԸՀ հատուկ արտոնյալ սակագներ:  

«Առևտուրը Եվրամիության տրամադրության եղած կարևորագույն գործիքներից է, ուղղված ամբողջ աշխարհում  կայուն զարգացման հիմնասյուներ հանդիսացող մարդու իրավունքների , աշխատանքային իրավունքների և լավ կառավարման ոլորտներում խնդիրների լուծմանը, այդ ոլորտների աջակցությանը  և բարելավմանը: Եվրամիության Արտոնությունների ընդհանրացված համակարգի միջոցով մենք աջակցում ենք զարգացող երկրներին ապահովել տնտեսական աճ և կայուն տնտեսական զարգացում, ոչ պակաս կարևորելով  կլիմայի գործողությունը: Մեր սակագնային արտոնություններն օգնում են հազարավոր մարդկանց հաղթահարել աղքատությունը, նվազեցնել անհավասարությունները և  ապահովել տնտեսական աճ», նշել է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը:

«Առևտրի արտոնությունների շնորհիվ Եվրամիությունը՝  առավել թույլ զարգացած երկրներից ներմուծում է ապրանքատեսակների, այլ երկրներից կրկնակի անգամ ավել ծավալ: ԵՄ առևտրային քաղաքականության  ապրանքանշան է, որը թույլ է տալիս  աշխարհի ամենաաղքատ երկրներում ստեղծել միլիոնավոր նոր աշխատատեղեր և այդ երկրներում խթանել մարդու իրավունքների, աշխատանքային իրավունքների, լավ կառավարման և շրջակա միջավայրի վերաբերյալ միջազգային կոնվենցիաների իրականացումը»:, նշել է Առևտրի գծով ԵՄ հանձնակատար Ֆիլ Հոգանը:  

Արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո զրոյացվում են զարգացող երկրներից դեպի Եվրամիության երկրներ արտահանվող ապրանքների ներմուծման մաքստուրքերը:  Արտահանման հավելյալ պայմանների ստեղծման միջոցով ԱԸՀ-ն նպաստում է զարգացող երկրներում աղքատության հաղթահարմանը և աշխատատեղերի ստեղծմանը միաժամանակ պահպանելով հարգանքը կայուն զարգացման սկզբունքների նկատմամաբ: Օրինակ, այսօր թողարկված զեկույցը նշում է՝ ԱԸՀ շնորհիվ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շրի Լանկան, Մոնղոլիան և Բոլիվիան ավելի արդյունավետ պայքարում է իրականացվում երեխայի աշխատանքի դեմ:

Եվրամիության առևտրի օրակարգը նպաստում է ամբողջ աշխարհում Միացյալ ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակների իրագործմանը: Արտոնությունների համակարգը շահառու երկրներում խթանում է մարդու իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային իրավունքներին և լավ կառավարմանն առնչվող  միջազգային կոնվենցիաների իրականացման արդյունավետ ընթացքի ապահովմանն  ուղղված հետագա քայլերը:  

Մարտահրավերները դեռ գոյություն ունեն շարունակում ԱԸՀ 71 շահառու երկրներից շատերում, մասնավորապես քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ազատության սահմանափակումներին, արդարադատության մատչելիությանը, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, մահապատժի դատապարտմանը և միավորումների ազատությանը առնչվող դեպքերում: Անբավարար առաջընթացի արդյունքում, ներառյալ խոշորագույն շահառուներից մի քանիսի շրջանում,  Եվրամիությունը խստացրել է մշտադիտարկումը և ընդլայնել ներգրավվածությունը, մասնավորապես՝ մարդու իրավունքների և աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտներում: Կամբոջայի  պարագայում, արդյունքը եղել է այն, որ Միացյալ ազգերի կազմակերպության և Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնական կոնվենցիաների սկզբունքների լուրջ և համակարգված խախտումների հետևանքով ԵՄ-ն նախաձեռնել է  Արտոնությունների համակարգի ժամանակավոր կասեցման ընթացակարգ:

Զեկույցում  դիտարկում է, ԱԸՀ շահառու երկրների կողմից համակարգի կիրառման առավելագույն աստիճանը: Այն նաև ուսումնասիրում է մի շարք հիմնահարցեր, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության գործունեության ազատությունը, երեխայի աշխատանքի  հաղթահարման ուղղությամբ առաջընթացը, շրջակա միջավայրի և լավ կառավարման խնդիրները: Զեկույցում որպես օրինակ ներկայացվում է Եվրամիության օրինակը, որը համագործակցում է բոլոր շահագրգիռ կողմերի՝ քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության մշտադիտարկման մարմինների, ինչպես նաև  շահառու երկրի իշխանությունների  հետ՝ բարձրացնելու ԱԸՀ-ն արդյունավետությունը և ապահովելու առևտրի և արժեքների համաժամանակյա առաջընթացը:

ԵՄ արդյունաբերությունը կայուն զարգացման իրականացման կարևոր գործընկեր է՝   ԱԸՀ շահառու երկրներում կատարելով ներդրումներ և տալով արտադրանք, ինչպես նաև արտահանելով այդ երկրներից և ապահովելով համապատասխանությունը միջազգային աշխատանքային և բնապահպանական չափանիշներին: 

Համառոտ ակնարկ

Սույն զեկույցը երրորդն է  երկամյա զեկույցների շարքում, որն ուղեկցվում է Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության կողմից պատրաստված տասը Համատեղ աշխատակազմի փաստաթղթերով: Փաստաթղթերից 9-ը գնահատում են «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի»  ինը շահառուներից յուրաքանչյուրի կատարողականը, տասներորդը գնահատում է ԱԸՀ շահառու երեք երկրները ՝ Բանգլադեշը, Կամբոջան և Մյանմարը, որոնց հետ 2017 թ.-ին Եվրամիությունը մեկնարկեց ուժեղացված ներգրավվածություն՝ ավելի ինտենսիվ երկխոսություն մարդու իրավունքների և աշխատանքի իրավունքներին վերաբերող հարցերի շուրջ:

ԵՄ ԱԸՀ-ն գործում է հետևյալ երեք համակարգերի հանաձայն՝

  • Ընդհանուր պայմաններ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար, ապահովում է մաքսատուրքերի մասնակի կամ լիարժեք զրոյացում ապրանքատեսակների երկու երրորդի նկատմամբ (15 շահառու երկրիր);
  • Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ ԸԱՀՀ, հատուկ արտոնյալ համակարգ է՝ միտված լավ կառավարման և կայուն զարգացման ապահովմանը: Մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանն առնչվող 27 միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացման ընթացքը ապահովող ցածր կամ «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին ԵՄ շուկա արտահանել զրոյական մաքսատուրքերով (8 շահառու երկիր);  
  • Ամեն ինչ, բացի զենքը՝ հատուկ պայմանավորվածություն է առավել քիչ զարգացած երկրների համար ՝ նրանց հնարավորություն տալով օգտվել անվճար քվոտայից բոլոր ապրանքների՝ բացառությամբ զենքի և զինամթերքի արտահանման համար (48 շահառու երկիր):

Հայաստանի մասին անգլերեն լեզվով զեկույցը կարող եք գտնել այստեղ: PDF iconGSP+ Assessment for Armenia 2018-2019

Լրացուցիչ տեղեկություններ Հայաստանի GSP+ ծրագրի մասնակցության մասինFileՀարց ու պատասխան

Languages:
Խմբագրական բաժիններ: