Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ աջակցությամբ հանրային հայացք փակ աշխարհին

04/12/2019 - 12:35
From the blog

ԵՄ աջակցությամբ հանրային հայացք փակ աշխարհին

 

 

Նոյեմբերի 15-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցեց «Մարտահրավերներ և բարեփոխումներ. մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում: Համաժողովի ընթացքում ամփոփվել է երկամյա ծրագրի արդյունքները, որը մեկնարկել էր 2017-ին դեկտեմբերին բարձրացնելու հանրային տեղեկացվածությունը Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների վերաբերյալ: Ծրագրի ամբողջ բյուջեն 278,072 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 264,168 եվրո:

ԵՄ դեսպանը տպավորված էր ծրագրի արդյունքներից. «Հեշտ է ասել, որ կառավարությունը պետք է փոխի իրավիճակը, բայց քաղաքացիական հասարակությունը նույնպես պատասխանատվություն է կրում: Փոփոխություն տեղի է կունենա միայն այն դեպքում, եթե մենք հարցը քննարկենք հրապարակային: Միայն օրենքը փոխելը բավարար չէ, մենք պետք է փոխենք նաև հասարակության մտածելակերպը»:

 

Կարդալ ավելին՝ https://bit.ly/34LDrVQ

Languages:
Խմբագրական բաժիններ: