Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Աջակցություն սիրիահայերին Եվրամիության ԻՐԻՍ ծրագրի շրջանակում

18/11/2019 - 09:22
News stories

Աջակցություն սիրիահայերին Եվրամիության ԻՐԻՍ ծրագրի շրջանակում

Նոյեմբերի 6-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բացման պաշտոնական արարողությանը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ շատ ոգևորված է միջոցառմանը ներկա գտնվելու առիթով. «Սա շատ կարևոր ծրագիր է: ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին զարգացնելու գիտելիքահենք տնտեսություն առանցքային ոլորտներում: Մենք ցանկանում ենք նպաստել ուժեղ, նորարար ՓՄՁ-ներին, որպեսզի նրանք ապահովեն հավելյալ որակ, ստեղծեն աշխատատեղեր, խթանեն արտադրողականությունն ու մրցունակությունը»:

Կարդալ ավելին՝ https://bit.ly/2Ql4mnc

Languages:
Խմբագրական բաժիններ: