Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Արևելյան գործընկերության երկրների մեդիա-համաժողովի առանցքում՝ տնտեսական կայունությունը  և ապագա դոնորային աջակցության ձևավորումը

Երևան, 13/11/2019 - 08:33, UNIQUE ID: 191113_2
Press releases

Արևելյան գործընկերության երկրների մեդիա-համաժողովի առանցքում՝ տնտեսական կայունությունը  և ապագա դոնորային աջակցության ձևավորումը

 

Նոյեմբերի 13-ից 14-ը Ռիգայում (Լատվիա) կկայանա «Արևելյան գործընկերության երկրների մեդիա-համաժողով 2019. բիզնես և կայունություն» խորագրով միջոցառումը:

 

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության և Լատվիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ: Այն կհամախմբի ԶԼՄ-ների, դրանց զարգացմամբ զբաղվող կազմակերպությունների ու դոնորների ավելի քան 100 ներկայացուցիչների՝ գործընկեր երկրներից և Եվրոպական միությունից:

 

Տվյալ համաժողովը 2017 թվականին անցկացված Արևելյան գործընկերության երկրների 2-րդ մեդիա-համաժողովի շարունակությունն է, որի շրջանակներում տնտեսական կայունությունը ճանաչվել է առանցքային մարտահրավեր, որին առերեսվում է արհեստավարժ լրագրությունն ամբողջ տարածաշրջանում:

 

Համաժողովը կբացեն Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) Վրաստանի, Մոլդովայի և հարևանության միջսահմանային համագործակցության զարգացման հարցերով տնօրեն Մեթյու Բուսկեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Ռադոսլավ Դարսկին ու Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անդրիս Պելշսը:

 

Առաջին աշխատանքային նիստի շրջանակում կներկայացվեն ԶԼՄ-ների կարիքների համապարփակ գնահատման արդյունքները, որը պատվիրվել էր Հանձնաժողովի կողմից և անցկացվել ԱլԳ երկրներում:

 

Այնուհետև ԱլԳ յուրաքանչյուր երկրից ԶԼՄ-ների ներկայացուցիչները կներկայացնեն դեպքերի ուսումնասիրություններ` ընդգծելով, թե ինչպես են իրենց կազմակերպությունները մշակել հաջողակ բիզնես մոդելներ ու բարելավել սեփական ֆինանսական կայունությունը:

 

Վերջին նիստը հարթակ կտրամադրի դոնորներին, որոնք կքննարկեն ԱլԳ երկրներում իրենց գործողությունները, ինչպես նաև տարածաշրջանում անկախ լրատվամիջոցների տարբեր կարիքների բավարարմանն ուղղված ռազմավարությունները:

 

Համաժողովը կեզրափակվի ամփոփիչ նիստով, որում ի մի կբերվեն միջոցառման արդյունքներն ու ներկայացված առաջարկները:

 

Դրանք կնպաստեն Արևելյան գործընկեր երկրներում ԶԼՄ-ներին ուղղված ապագա օժանդակության շրջանակի ձևավորմանը:

 

Համաժողովը կանցկացվի 2019 թվականի նոյեմբերի 14-ին՝ «Radisson Daugava» հյուրանոցում: Մեկնարկային միջոցառումը կկայանա նոյեմբերի 13-ի երեկոյան՝ Լատվիայի ազգային գրադարանում: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ միայն գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվել համաժողովին:

Languages:
Խմբագրական բաժիններ: