Ամբերդի ամրոցում տեղի ունեցավ Եվրոպական ժառանգության օրեր 2019-ի պաշտոնական մեկնարկը

16.10.2019

Ամբերդի ամրոցում տեղի ունեցավ Եվրոպական ժառանգության օրեր 2019-ի պաշտոնական մեկնարկը

Սեպտեմբերի 28-ին Ամբերդի (Արագածոտնի մարզ) ամրոցում տեղի ունեցավ Եվրոպական ժառանգության օրեր 2019-ի պաշտոնական մեկնարկը: Միջոցառման խորագիրն էր «Արվեստ և ժամանց»: Այս տարի Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Հայաստանի ավելի քան 100 մշակութային կազմակերպությունների տարածքում կազմակերպվել են բազմաթիվ ու բազմաժանր մշակութային միջոցառումներ. համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր

Դեսպան Վիկտորինը ընդգծեց մշակութային ժառանգության կարևորությունը. «Շատ ուրախ ենք կրկին այցելել ու տեսնել Ամբերդի հրաշք ամրոցը: Այս ամրոցը Հայաստանի զարդերից մեկն է: ԵՄ-ն կարևորում է մշակութային ժառանգությունը, քանի որ այն մեզ կապող օղակներից մեկն է: Տարիներ շարունակ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը աջակցել է Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի իրականացմանը, և ես շնորհակալ եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համագործակցության համար»:

Կարդալ ավելին՝ https://bit.ly/31jKMtk