Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Կատարինա Մատերնովան երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան

30/09/2019 - 13:00
News stories

Կատարինա Մատերնովան երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան

Սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակում Կատարինա Մատերնովան հանդիպել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանների հետ՝ ընդգծելով, որ անգամ ԵՄ կառույցների ղեկավարների փոփոխությունը չի անդրադառնա Հայաստանին աջակցելու ԵՄ հանձնառության վրա: Սեպտեմբերի 20-ին ունեցավ Կատարինա Մատերնովայի մամուլի ասուլիսը, որին հաջորդեց Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի մեկնարկային միջոցառումը: «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ»-ի մեկնարկի համար տրամադրվել է 16 միլիոն եվրո: Հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում ներդրումներ կատարելու համար:

Կարդալ ավելին՝ https://bit.ly/2LWaNKH

Languages:
Խմբագրական բաժիններ: