Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերը՝ ինտերակտիվ էլեկտրոնային քարտեզի տեսքով

Երևան, 10/10/2019 - 12:55, UNIQUE ID: 191010_17
Press releases

Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերը՝ ինտերակտիվ էլեկտրոնային քարտեզի տեսքով

Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության և համագործակցության շրջանակի, Հայաստանի տարբեր ոլորտներում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի, ծրագրերի շահառուների և  հաջողության պատմությունների վերաբերյալ այսուհետև կարելի է տեղեկություն ստանալ EU4Armenia.am համապարփակ հարթակի միջոցով: Հարթակի պաշտոնական ներկայացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին:  

Միջոցառմանը բացման ելույթներով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար  Հակոբ Արշակյանը:

Միջոցառմանը ներկա էին հյուրեր ՀՀ կառավարությունից, Ազգային ժողովից,  Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններից, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերից և դրանց շահառուներից, ինչպես նաև բազմաթիվ այլ գործընկերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր:

EU4Armenia.am-ը մշակված է էլեկտրոնային քարտեզի տեսքով, որը ներկայացնում է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակը և Եվրոպական միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը ըստ մարզերի և համայնքների:

Հարթակը նոր գործիք է, որն առցանց մեկտեղում է այն լայնածավալ գործունեությունը, որն իրականացնում է Եվրոպական միությունը Հայաստանի համար:

Languages:
Խմբագրական բաժիններ: