Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ նորանշանակ դեսպանը ՀՀ նախագահին հանձնեց հավատարմագրերը

19/09/2019 - 07:57
News stories

ԵՄ նորանշանակ դեսպանը ՀՀ նախագահին հանձնեց հավատարմագրերը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը Հայաստանի Հանրապետության նախագահ Ն.Գ. Արմեն Սարգսյանին է ներկայացրել իր հավատարմագրերը: Նախագահ Սարգսյանը ողջունել է դեսպանի վերադարձը Հայաստան՝ ընդգծելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմքում ընկած ընդհանուր արժեքները: Դեսպան Վիկտորինը կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և վերահաստատել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և հնարավորությունները, որոնք դեռ առջևում են: Նրանք ընդգծել են նաև կրթության ոլորտի բարեփոխումների կարևորությունը՝ կանխելու երիտասարդների արտագաղթը, դատական բարեփոխումներն ու տնտեսական աճի խթանումն ու այլ հարցեր:

Languages:
Խմբագրական բաժիններ: