Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Գյումրիում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի փակման արարողությունը

29/07/2019 - 12:45
News stories

Գյումրիում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի փակման արարողությունը

 

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի փակման արարողությունը: Ծրագիրը «Հայկական Կարիտաս»-ի «Էմիլի Արեգակ» կենտրոնն իրականացնում էր Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի համաֆինանսավորմամբ: Ծրագիրն ուներ հինգ կարևոր բաղադրիչ` այգեգործություն, վերապատրաստումներ և համագործակցություն, թերապևտիկ ձեռքի աշխատանք, հանրային իրազեկում և փուռ և սրճարան: Ծրագրի հիմնական նպատակն էր ստեղծել հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ներառելու համար: Ծրագրի թիրախային խմբերն են եղել հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ու մեծահասակները, նրանց ծնողները և Գյումրու բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 300,000 եվրո էր, որից Եվրոպական միության ներդրումը կազմում էր 269,187 եվրո:

Կարդալ ավելին՝ https://bit.ly/2MeWoK8

Languages:
Խմբագրական բաժիններ: