Վերջին տասնամյակում ԵՄ-ն, իր անդամ պետությունների և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի հանրապետության և Ուկրաինայի միջև համագործակցության հզորացումը Արեւելյան գործընկերության շրջանակներում ապացուցել է իր փոխշահավետությունը և կոնկրետ արդյունքներ է ապահովել քաղաքացիների համար:
«20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» խորագրով բարփոխումների ընդհանուր օրակարգը հաջողությամբ առաջընթաց է գրանցել ողջ տարածաշրջանում՝ աշխատանք տանելով ավելի ուժեղ տնտեսությունների, ավելի ուժեղ կառավարման, ավելի ուժեղ կապի և ավելի ուժեղ հասարակությունների ուղղությամբ: Ի նշանավորումն ԱլԳ նախաձեռնության 10-ամյակի՝ մայիսի 14-ին տեղի ունեցավ Բարձր մակարդակի համաժողով, որի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մեկնարկեց քննարկում Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ:
Այս համատեքստում, Եվրոպական խորհուրդը հանձնարարել է Հանձնաժողովին և ԵԱԳԾ-ին հանդես գալ Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ առաջարկներով: Գործընկերության պատշաճ ու ընդգրկուն ձևաչափի պահպանման նպատակով Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայությունը հրավիրում են հիմնական շահագրգիռ կողմերին կիսվել ապագա քաղաքական շրջանակի վերաբերյալ իրենց տեսակետներով:
ԵՄ անդամ պետությունների և Արեւելյան գործընկեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունները միջազգային ֆինանսական հաստատությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բիզնեսի և մասնավոր հատվածի դերակատարները, ակադեմիական և հետազոտական հաստատությունները, երիտասարդները, զանգվածային լրատվամմիջոցները և այլ շահագրգիռ կողմեր կարող են կիսել իրենց տեսակետը նոր՝ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի վերաբերյալ:
Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը տեղադրել իրենց առաջարկները սույն կայքէջում: Թեմատիկ հանդիպում-խորհրդակցություններ կկազմակերպվեն նաև գործընկեր երկրներում և Եվրոպական միությունում:
Ներկայացված տվյալների հիման վրա կմշակվի փաստաթուղթ, որը կներկայացնի Արևելյան գործընկերության նոր՝ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի հիմնական դրույթները:
Լրացուցիչ տեղեկություններ`
Արևելյան գործընկերության 10 ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ
Արևելյան գործընկերության մասին միֆերի վերաբերյալ տեղեկատվական թերթիկ
ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ
ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ
ԵՄ-Բելառուս հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ
ԵՄ-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ
ԵՄ-Մոլդովա հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ
ԵՄ-Ուկրաինա հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ