Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հրավեր մամուլի համար-«Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի փակման արարողություն

Երևան, 18/07/2019 - 09:41, UNIQUE ID: 190718_5
Invitations for the press

Սույն թվականի հուլիսի 19-ին ժամը 13:45 «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա Եվրոպական միության, Կարիտաս Ավստրիայի և Ավստրիայի զարգացման հիմնադրամի  կողմից համաֆինանսավորվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը:

Բացման և ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան պարոն Պյոտր Սվիտալսկին, Շիրակի մարզպետ պարոն Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ պարոն Սամվել Բալասանյանը, ծրագրի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը, Կարիտաս Ավստրիայի ծրագրի ղեկավար Ռոբերտ Մուսբրուգերը:

Միջոցառման ընթացքում տեղի կունենա «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի մասին պատմող հաշվետվության և ֆիլմի շնորհանդեսը, իսկ «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարևանությամբ՝ Աբովյան փողոցում, տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որը կուղեկցվի «Արատտա» բենդի համերգային ծրագրով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կապ հաստատել ծրագրի հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ՝ Հասմիկ Թոփալյանի հետ՝ հեռ.՝ +374 93 05 10 67:

Հավելյալ տեղեկատվություն

Ֆինանսավորվելով Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի կողմից՝ Հայկական Կարիտասի կողմից իրականցվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագիրը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը աշխատաշուկա՝ հենվելով նրանց կարողությունների զարգացման վրա, ինչի արդյունքում կունենանք որակյալ աշխատուժ։

Ծրագիրն ունի հինգ կարևոր բաղադրիչ`

  1. այգեգործություն
  2. վերապատրաստումներ և համագործակցություն
  3. թերապևտիկ ձեռքի աշխատանք
  4. հանրային իրազեկում
  5. փուռ և սրճարան

Գործողությունների ամփոփ նկարագիր`

  • Հաշմանդամություն ունեցող անձիք ներգրավված են Էմիլի Արեգակում կազմակերպվող այգեգործության աշխատանքներին, ինչի արդյունքում սովորելու են աճեցնել և խնամել թեյաբույսեր և բանջարեղեն։
  • Հաշմանդամություն ունեցող երիտասարդներին տրամադրում ենք դասընթացներ, աշխատանքի հնարավորություններ և աջակցելու ենք աշխատաշուկայում նրանց ինտեգրմանը։
  • Երեխաներն ու երիտասարդները, օգտագործելով իրենց մտավոր և ֆիզիկական կարողությունները, ստեղծում, նախագծում և արտադրում են ձեռքի աշխատանքներ:
  • Հանրությունը` ի մասնավորի գործատուն, իրազեկ է հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքային կարողություններին։ Հանրությունը ընկալում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքը և ունի դրական վերաբերմունք նրանց նկատմամբ։
  • Գյումրիում ներառական փուռը և սրճարանը կլինի հաշմանդամություն ունեցող անձանց օրինակելի աշխատավայր, որտեղ նրանց համար ստեղծված միջավայրը լավագույնս ցույց կտա աշխատանքային լայն հնարավորությունները, որ ունեն վերապատրաստված անձինք։

Ծրագրի տևողությունը՝                20/12/2016 – 19/07/2019                       

Ընդհանուր բյուջեն՝                       300.000.00 եվրո

ԵՄ ներդրումը՝                               269.187.00 եվրո

Վայրը՝                                              Շիրակի մարզ

Իրականացնող գործընկերներ՝  Հայկական Կարիտաս , Կարիտաս Ավստրիա

 

13:00

Հյուրերի ժամանում և գրանցում

13:45-13:50

Բարի գալուստ

Տիգրանուհի Հակոբյան, Էմիլի Արեգակ կենտրոնի տնօրեն

 

13:50-14:00

Ողջույնի խոսք

Պարոն Պյոտր ՍվիտալսկիՀայաստանում ԵՄ դեսպան

14:00-14:10

Ողջույնի խոսք

Հայր Ռաֆայել արքհ. ՄինասյանՀայկական Կարիտասի նախագահ

14:10-14:15

Խոսք

Գերհարդ Շաումբերգեր, Ավստրիական զարգացման գործակալության ղեկավար

14:15-14:25

Ֆիլմի ցուցադրություն

14:25-14:30

Խոսք

Տիգրան Պետրոսյան, ՀՀ Շիրակի մարզպետ

14:30-14:35

Խոսք

Սամվել Բալասանյան, Գյումրու քաղաքապետ

14:35-14:45

Տարեկան հաշվետվության շնորհանդես

14:45-14:55

Ծրագրի ընտանեկան լուսանկար

15:00-16:30

Աշխատանքի տոնավաճառ Աբովյան փողոցում

 

* Միջոցառման ընթացքում համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է

** ԶԼՄ-ներն հրավիրված են լուսաբանելու միջոցառումը

*** Աշխատանքի տոնավաճառը կուղեկցվի համերգային ծրագրով

 

Խմբագրական բաժիններ: