Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ էներգիան

11/07/2019 - 07:07
From the blog

ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ էներգիան

Էներգետիկ արդյունավետությունը և կանաչ էներգիան Եվրոպական միության առաջնահերթություններից մեկն է Հայաստանում, այն հանդիսանում է տնտեսությանն աջակցելու առավել արդյունավետ գործիքներից մեկը, որը միաժամանակ նպաստում է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին: ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2019 նախաձեռնության շրջանակում հունիսի 18-ին տեղի ունեցավ մեկ մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը: Էլեկտրակայանը կառուցվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Արևաձոր – ՓՄՁ-ների մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն օգտագործման միջոցով» ՏԶՊԾ ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Կարդալ ավելին՝ https://bit.ly/2LHJO6c

Languages:
Խմբագրական բաժիններ: