Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Նախագահ Դոնալդ Տուսկի ելույթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո

Երևան, 10/07/2019 - 14:30, UNIQUE ID: 190710_8
Remarks

Շնորհակալ եմ,  պարոն վարչապետ,  ջերմ ընդունելության և գերազանց քննարկման համար: Սա իմ առաջին այցն է Երևան՝ Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից հետո: Ուրախ եմ լինել այստեղ այսօր՝ Հայաստանում առկա դրական դինամիկան նոր հեռանկարներ է բացում մեր հետագա համագործակցության համար: Իմ այցը վկայում է այն մասին, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի և տարածաշրջանի հետ հարաբերությունները:

Մեր քննարկման ընթացքում կարևորվեց մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը՝ հավակնոտ համաձայնագրի, որն աջակցում է  Հայաստանի արդիականացմանը:  Եվրամիությունը կշարունակի տեխնիկական և ֆինանսական աջակցություն տրամադրել համաձայնագրի իրականացման ուղղությամբ: .

Վարչապետն ու ես համակարծիք էինք, որ օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը կարևոր են:  ԵՄ-ն ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական ​​համակարգ ստեղծելու ուղղությամբ կենտոնցումը:  Կուռ  դատական ​​համակարգը ժողովրդավարության կայացման  և տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ է: Այս ուղղությամբ նույնպես ԵՄ-ն կշարունակի աջակցել փորձի փոխանակմամբ և մոբիլիզացնելով հավելյալ ռեսուրսներ:  Մենք նաև քննարկեցինք հակակոռուպցիոն մասնագիտացված հանձնաժողովի ստեղծման գաղափարը:

Ի նշան Կառավարության կողմից բարեփոխումների ուղղությամբ ներդրվող ջանքերի ճանաչման՝ 2019 թվականին ԵՄ-ն գրեթե կրկնապատկել է մեր աջակցությունը Հայաստանին:  Ֆինանսական միջոցները կօգնեն իրականացնել առաջնհերթ  նշանակության ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում:

Այս համատեքստում ավելի ուշ այսօր ակնկալում եմ այցելություն Սևանա լիճ, որտեղ ըստ Բրյուսելում վարչապետ Փաշինյանի վերջին այցի ընթացքում ձեռք բերված համաձայնության՝ Եվրամիությունը կաջակցի ջրային ռեսուրսների կառավարմանը:  Եվ ես հնարավորություն կունենամ այցելել Սևանավանք  համալիր, որը եվրոպական  մշակույթում Հայաստանի հազարամյա պատմության մասնակցության վկայությունն է:

Այսօր քննարկել ենք  նաև Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը: Եվրամիությունը խրախուսում է նախորդ տարվա դինամիկան, բնակչությանը խաղաղության նախապատրաստելու պարտավորությունը և կենտրոնացումը  հումանիտար հարցերի ուղղությամբ:  Այդուհանդերձ մենք կիսում ենք Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը վերջերս շփման գծում հասցված վնասների, ինչպես նաև դեպի էսկալացիա տանող   հռետորաբանության փաստերով:  Երկու կողմերին անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն և միջոցներ ձեռնարկել իրական բանակցություններին և խաղաղությանը նպաստող մթնոլորտը վերականգնելու ուղությամբ:

Հակամարտությանը  չկա ռազմական հանգուցալուծում. Անհրաժեշտ է քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն: Եվրամիությունը  շարունակում է լիարժեք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց ուշադրությանը արդար և տևական կարգավորմանը՝ հիմք ընդունելով Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքները: ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված միջոցառումներին և պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն՝  նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության:

Պարոն Վարչապետ, թույլ տվեք ամփոփել և վերստին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:  Ձեր առաջնորդությամբ իրականացվող առաջընթացն ինձ համար հուսադրող է և ես ուզում եմ հավաստիացնել, որ Եվրամիությունը կշարունակի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ` ի շահ  բոլոր ՀՀ քաղաքացիների:

Շնորհակալություն:

Խմբագրական բաժիններ: