Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական միությունը խթանում է կայուն էներգիայի օգտագործումը Հայաստանում. կենսագազի նոր կայան և ջերմատուն Գեղարքունիքում

Երևան, 21/06/2019 - 16:45, UNIQUE ID: 190621_12
Press releases

Եվրոպական միության կողմից ֆինանսական աջակցություն ստացած «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում, այսօր կայացավ կենսագազի մեծ կայանի և ջերմատան բացման արարողությունը Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում:

Այս միջոցառումը մեկն էր ԵՄ կայուն էներգետիկայի շաբաթ 2019 նախաձեռնություններից, որոնց ընթացքում Հայաստանում անցկացվում են կայուն էներգետիկայի օրեր ՝ պատանեկան միջոցառումներ, ինտելեկտուալ քվեսթներ, արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների բացում, կենսագազի գործարանի մեկնարկ, կայուն ջերմատների բացում, ինչպես նաև այլ հետաքրքիր միջոցառումներ:

Միջոցառմանը ներկա էին կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ծրագրի գործընկերներ և իրականացնողներ, շահառուներ և Գեղամասար համայնքի բնակիչներ: Միջողառմանը ներկա էր նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ուրախ ենք «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի փակումը նշել այնպիսի կարևոր արդյունքներով, ինչպիսիք են՝ կենսագազի կայանի հիմնումը և ջերմատան բացումը: Էներգետիկայի շաբաթ 2019 միջոցառումների ընթացքում Հայաստանում նշել ենք կայուն էներգիայի օրեր, որպեսզի օրինակ ծառայենք  էներգիայի արդյունավետությունը առաջնություն համարելու ոչ միայն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում, այլ նաև վերականգնվող էներգիան նորարարական տեխնոլոգիաների միջոցով խթանելու հարցում»,- միջոցառմանը բացման իր ելույթում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին:

Ծրագրի նպատակն է աջակցել Գեղամասար, Արեգունի, Փամբակ, Շաքի, Շաղատ, Անգեղակոթ շահառու գյուղերի տնտեսական աճին՝ մրցունակության բարձրացման եւ կայուն աշխատատեղերի ստեղծման միջոցով։

Խմբագրական բաժիններ: