Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Արևային էլեկտրակայանի հիմնարկեքի խորհրդանշական արարողություն

Հայաստան, 14/06/2019 - 09:07, UNIQUE ID: 190614_2
Press releases

Արևային էլեկտրակայանի հիմնարկեքի խորհրդանշական արարողություն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է §ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով¦ ծրագրի շրջանակում կառուցվող արևային էլեկտրակայանի հիմքը դնելու խորհրդանշական արարողությանը Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքում: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 18-ին, ժամը՝ 10:10-11:00, Գլաձորում, Վայոց ձոր:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս ծրագրի նպատակն է՝ խթանել զբաղվածությունը՝ բարելավելով ՓՄՁ-երի մրցունակությունը զբոսաշրջության ոլորտում Վայոց Ձորում: Սա կիրականացվի շրջակա միջավայրի պաշտպանության և ֆինանսական կայունության փորձի խթանման, մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգիայի արդյունավետ օգտագործման և էկոտուրիզմի համատեղ զարգացման արդյունքում:                                                                                                                

Այս միջոցառումը մեկն է ԵՄ կայուն էներգետիկայի շաբաթ 2019 նախաձեռնություններից, որոնց ընթացքում կանցկացվեն կայուն էներգետիկայի օրեր Հայաստանում՝ պատանեկան միջոցառումների, ինտելեկտուալ քվեսթների, արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների բացման, կենսագազի գործարանի մեկնարկի, կայուն ջերմատների բացման, ինչպես նաև այլ հետաքրքիր միջոցառումների միջոցով:

Միջոցառմանը ներկա կլինեն և բացման խոսքեր և ելույթներ կունենան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ծրագրի ղեկավար Էնրիկո Բանքելլին

Բացման խոսքերից ու ելույթներից հետո տեղի կունենա արևային էլեկտրակայանի հիմքը դնելու խորհրդանշական արարողությունը, որին կհաջորդի հարց ու պատասխան ԶԼՄ-երի հետ: Միջոցառումը կամփոփվի մասնակիցների հյուրասիրությամբ

ԶԼՄ-ների գրանցումը կսկսվի ժամը 10:00-ին: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի տրանսպորտ դեպի Գլաձոր և վերադարձ դեպի Երևան:

Միջոցառմանը օրակարգը՝

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք դիմել Լիանա Հայրապետյանին, հեռ.՝ +374 91 200 397:

Հետագա տեղեկատվության համար դիմել Ռիփսիմե Ունանյանին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդակցության համակարգող՝ + 374 10 546 494, e-mail: Ripsime.Unanyan@eeas.europa.eu:

 

Հավելյալ տեղեկություն

Հայաստանն արագ մրցավազք է կատարում դեպի էներգետիկ կայունություն՝ Եվրոպական միության աջակցությամբ

 

Եվրոպական միության ամուր աջակցությամբ Հայաստանն առաջ է շարժվում իր երթուղով՝ դեպի կայուն էներգետիկայի հաստատում: Եվրոպական հանձնաժողովը և Միջազգային ֆինանսական կառույցները նպատակ ունեն ընդլայնելու էներգետիկ արդյունավետությանն ուղղված բարեփոխումները և ներդրումները՝ Կառավարության և ընտրյալ երկրների համապատասխան շահագրգիռ կողմերի հետ ակտիվ համագործակցության միջոցով՝ Հայաստանում ս.թ. մարտի 18-ին տեղի ունեցած էներգետիկ արդյունավետության բարձր մակարդակի նախաձեռնության շրջանակներում

 

Էներգետիկ արդյունավետությունը հանդիսանում է տնտեսությանն աջակցելու առավել արդյունավետ գործիքներից մեկը, որը միաժամանակ նպաստում է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին: Ազգային մակարդակում, էներգաարդյունավետությունն օգնում է էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, էներգետիկ ծախսերի նվազեցմանը, ֆինանսական  միջոցների ազատմանը՝    այլ ոլորտներում ծախսեր իրականացնելու նպատակով,  էներգետիկ պահանջարկի աճի տեմպերի դանդաղեցմանը, նոր սերնդի կարողությունների  համար ներդրումային կարիքների վերացմանը,  կանաչ աշխատատեղերի ստեղծմանը, հանրության շրջանում ծառայությունների որակի վերաբերյալ գոհունակության  բարձրացմանը, օգնում կլիմայի մեղմման նպատակների բավարարմանն ու բարելավում  տնտեսական մրցունակությունը: Մի շենքի մասշտաբով էներգետիկ արդյունավետությունն ապահովում է մատչելի  կոմունալ ծախսեր,  բնակելի շենքի ավելի երկարատև շահագործում և շենքի ներսում հարմարավետության բարձրացում:

 

Մասնավորապես, կատարվել է բացերի վերլուծություն, որի նպատակն էր գնահատել Հայաստանի կառավարության կողմից էներգաարդյունավետության համար բարենպաստ շուկայական պայմանների ապահովման առաջընթացը, ինչպես նաև ի հայտ բերել Հայաստանում էներգետիկ արդյունավետության բարելավմանն առնչվող խոչընդոտները, և առաջարկել գործողություններ առկա թերությունները շտկելու ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով  բնակելի շենքերը:

Էներգաարդյունավետության շուրջ բարձր մակարդակի երկխոսությունն ամփոփել է վերջին տարիների ձեռքբերումներն ու քննարկել Հայաստանում էներգաարդյունավետությանը միտված նախաձեռնությունների աջակցության ուղիները, էներգաարդյունավետության ուղղությամբ ներդրումների հետագա ընդլայնման հեռանկարները՝ հանրային նշանակության և բազմաբնակարան բնակելի շենքերում:

 

Հայաստանում 23 քաղաք է միացել Քաղաքապետների դաշնագրին, իսկ նրանցից տասը հաստատել են Կայուն էներգետիկայի գործողությունների ծրագրեր:

 

Էներգետիկայի և էներգարդյունավետության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերով, այդ թվում Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակներում  ԵՄ ֆինանսավոևրմամբ ծրագրերով Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում, ինչպես նաև  գործընկերների աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններով  տրամադրվում են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումներ՝ ՀՀ ամբողջ տարածքում: ԵՄ կայուն էներգետիկայի շաբաթ 2019 նախաձեռնության ընթացքում կանցկացվեն կայուն էներգետիկայի օրեր Երևանում, Գավառում, Արթիկում, Ապարանում, Մարտունիում, Իջևանում, Գորիսում, Մասիսում, Տաշիրում, Սպիտակում և Վայքում, որոնց շրջանակներում տեղի կունենան պատանեկան  միջոցառումներ,  ինտելեկտուալ քվեսթեր, արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների բացում Գլաձորում և Սպիտակում, կենսագազի գործարանի մեկնարկ, կայուն ջերմոցների բացում, ինչպես նաև բազում այլ հետաքրքիր միջոցառումներ, որոնք աղմուկ կստեղծեն կայուն էներգետիկայի շուրջ ս.թ. հունիսի 15-ից հուլիսի 4-ը՝ ՀՀ ողջ քարտեզով մեկ:

 

Languages:
Խմբագրական բաժիններ: