Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական ծառատունկ | Ծառերի եվրոպական պուրակի հիմնադրում

Հայաստան, Շիրակի մարզ, 13/06/2019 - 13:02, UNIQUE ID: 190613_26
Invitations for the press

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Էյ Թի Փի բարեգործական նախագծի հետ համատեղ՝  նախաձեռնել է Եվրոպական ծառատունկ ինչպես նաև Հայաստանում իր տեսակի մեջ առաջին Ծառերի եվրոպական պուրակի հիմնադրում: Միջոցառումը տեղի կունենա ս.թ. հունիսի 16-ին՝ Աշոցքի (Շիրակի մարզ) դահուկային սպորտի կենտրոնում,: Պուրակում կտնկվի 45 կեչի և 45 արոսենի։

Սա հերթական կարևոր  քայլն է Աշոցքում դահուկասահքի ներուժը, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու ճանապարհին։

Միջոցառման բացման արարողության ժամանակ ելույթ կունենան Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին և բարձրաստիճան հրավիրյալներ:

Միջոցառման մեկնարկը նախատեսված է ժամը 10:30-ին։

ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն կունենան լուսաբանելու միջոցառումը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հունիսի 16ին՝ ժամը 10։45-ին Աշոցքի դահուկային սպորտի կենտրոնում կկայանա ԵՄ դեսպան Պյոտր ՍՎԻՏԱԼՍԿՈՒ մամուլի ճեպազրույցը։

Լրագրողների ժամանում՝   10։30
Գրանցում՝    10։30-10։40
Ճեպազրույց՝  10։45-11։00

Այլ մանրամասներ՝ FB event page link

Լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխումը կիրականացվի հունիսի 16-ին` ժամը 07:30-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի դիմացից (Կորյունի փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման կետ)։

Խնդրում ենք նախապես հաստատել մասնակցությունը մինչեւ հունիսի 14-ը` ժամը 17:00-ն հետեւյալ կոնտակտային հեռախոսահամարով +374 99 39 01 51 Արուսյակ Զախարյան։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազատյանին +374 91 20 23 87.

Languages:
Խմբագրական բաժիններ: