Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունների հայտարարությունը Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ

Երևան, 23/05/2019 - 15:31, UNIQUE ID: 190523_12
Local Statements

Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունների հայտարարությունը Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունները համարում են, որ դատաիրավական համակարգի հեռահար բարեփոխումները՝ հիմնված որակապես բարձր և ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա կենսական է Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար:    

Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը հետամուտ լինելու աներկբա հանձնառությունը՝ համաձայն ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային հանձնառույթուններին, որոնք բխում են  մասնավորապես  Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցությունից և քաղաքացիական հասարակության և  միջազգային, ներառյալ՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ խորհրդակցություններից:  Դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունը հանդիսանում են սահմանադրական կարգի և օրենքի գերակայության հիմնարար հենասյուն:

 

ՀԸԳՀ շրջանակներում ստանձնած մեր փոխադարձ պարտավորություններին համահունչ, ինչպես նաև որպես Հայաստանի Արդարադատության ոլորտի նոր ռազմավարության մշակման աջակցությանն ուղղված քաղաքական երկխոսության բաղակացուցիչ մաս՝   ԵՄ-ն պատրաստ է տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն:

 

Մենք ակնկալում ենք անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացմանը Հայաստանում՝ ի շահ երկրի քաղաքացիների:

Languages:
Խմբագրական բաժիններ: