Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական միության անունից ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը ս․թ․ մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ

Բրյուսել, 16/05/2019 - 13:14, UNIQUE ID: 190516_10
Statements on behalf of the EU

Եվրոպական միության անունից ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, հայտարարությունը ս․թ․ մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ

Եվրոպական միությունը Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հավաստում է ԵՄ հանձնառությունը  ԼԳԲՏԻ՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս անձանց իրավունքների պաշտպանությանը և խթանմանը։

Մշակութային, ավանդական, կրոնական արժեքներն ամբողջ աշխարհում գործի են դրվում հիմնավորելու ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հետապնդումները, խտրականությունը, բուլիինգը, բռնությունը և համատարած վատ վերաբերմունքը, որը հաճախ դրսևորվում  է ատելության հիմք պարունակող հանցագործություններով և բռնության ծայրահեղ ձևերով, այդ թվում՝ խոշտանգումներով և սպանությամբ։   

Աշխարհի 72 երկրներում սեռական կողմնորոշման վերաբերյալ օրենքներով  դեռևս քրեական պատիժ է սահմանվում նույն գենդերի անձանց միջև ակտերի համար, այլ երկրների օրենդրական դաշտը չի ապահովում բավարար աջակցություն և չի արգելում ամենօրյա բնույթ կրող խտրականության տարբեր դրսևորումները ԼԳԲՏԻ անձնաց կյանքի ամենատարբեր բնագավառներում։

Եվրոպական միությունը վճռականորեն վերահաստատում է, որ  ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունը խաթարում է Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրով ամրագրված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։

Եվրամիությունը շարունակում է պայքարել ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական և բռնի գործողությունների անպատժելիության դեմ` ինչպես իր տարածքում, այնպես էլ իր տարածքից դուրս։

Այս համատեքստում Հանձնաժողովը հրապարակել էր ԼԳԲՏԻ անձանց հավասարության խթանման միջոցառումների ցանկ, որի իրականացումը նախատեսված է 2016-ից մինչեւ 2019 թվականները։ Այն ընդգրկում է կոնկրետ միջոցառումներ քաղաքականության համապատասխան մի շարք ուղղություններով, սկսած խտրականության դեմ պայքարի, կրթության, զբաղվածության, առողջապահության, ազատ տեղաշարժի, ապաստանի ապահովման, ատելության խոսքի, ատելություն հիմքով հանցագործություննների ոլորտներից, մինչև ներառում և արտաքին քաղաքականություն։

Եվրոպական միությունն իր կողմից իրականացվող արտաքին գործողությունների միջոցով անցկացնում պարբերական քաղաքական երկխոսություններ երրորդ երկրների հետ և թիրախային ֆինանսական օժանդակության միջոցով աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։

2016 թվականից ի վեր Եվրամիությունն աջակցել է 16 ծրագերի իրականացմանն Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Արեւելյան Եվրոպայի երկրներում, տրամադրելով 5,2 մլն եվրո օժանդակություն: 2018 թվականին ԵՄ-ն հայտարարել է 10 մլն․, եվրո արժողությամբ առանձին հայտամրցույթ, որը կոչված է աջակցելու ամբողջ աշխարհի ԼԳԲՏԻ կազմակերպություններին։ Բացի այդ վերջերս ընդունված Խտրականության դեմ պայքարի վերաբերյալ մարդու իրավունքների ԵՄ ուղեցույցն ամրապնդում է գործող ԵՄ-ի ուղեցույցները, որոնք նպաստում և պաշտպանում են ԼԳԲՏԻ բոլոր անձանց կողմից մարդու իրավունքների լիարժեք իրացումը:

ԼԳԲՏԻ անհամար իրավապաշտպաններ պայքարում են անարդարության դեմ և բարձրաձայնում նրանց իրավունքները, ովքեր կրում ենք ճնշումներ և խտրականություն, հաճախ ենթարկվում են հարձակումների Եվրոպայում եւ աշխարհի շատ մասերում:

Այդ կապակցությամբ 2018 թվականի նոյեմբերից Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործիքի միջոցով Եվրամիությունն աջակցում է ԼԳԲՏԻ իրավապաշտպաններին և նրանց կազմակերպություններին, որոնք ակտիվ են այն ոլորտներում, որտեղ ԼԳԲՏԻ անձանց խտրականության վտանգն առավել մեծ է։

Եվրամիությունն, իր անդամ երկրների հետ միասին  կշարունակի աջակցել իրավապաշտպանների այդ կարևոր գործունեությանը և կանգ չի առնի մինչեւ բոլոր ԼԳԲՏԻ անձինք կարողանան ապրել ազատ և անվտանգ։

Languages:
Խմբագրական բաժիններ: