Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-ն եզրափակեց ՏԶՊԾ ծրագրերից մեկը

07/05/2019 - 13:32
From the blog

ԵՄ-ն եզրափակեց ՏԶՊԾ ծրագրերից մեկը

Ապրիլի 30-ին Եվրոպական միությունը հայտարարեց «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ՏԶՊԾ ծրագրի տեխնիկական ավարտի մասին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում էր շուրջ 1 միլիոն 195 հազար եվրո, որից 780 հազարը ԵՄ կողմից տրամադրվող դրամաշնորհն էր: Երկամյա դրամաշնորհային ծրագրի գործունեության նպատակն էր բարձրացնել Դիլիջանի ու հարակից տարածքների զբոսաշրջային գրավչությունը՝ խթանելով նաև տեղական տնտեսությունների զարգացումը։

Իր խոսքում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է տարածքային զարգացմանն ուղղված ԵՄ հանձնառությանը. «ԵՄ-ն պատրաստակամ է ավելի շատ ներդրումներ կատարել ուղղված Հայաստանի տարածքային զարգացմանը: Մենք սկսեցինք այս նախագիծը 2016 թվականին՝ հատկացնելով ավելի քան 10 միլիոն եվրո Հայաստանի տարբեր մարզերում մի շարք ծրագրերի համար: Դիլիջանի ծրագիրը ՏԶՊԾ-ի շրջանակում ամենահաջողվածներից մեկն է»:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416478

 

Languages:
Խմբագրական բաժիններ: