Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր Հայաստանում

11/04/2019 - 12:57
From the blog

ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր Հայաստանում

Եվրոպական միությունը հատկացրել է 12.5 միլիոն եվրո «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ի համար:  Մարտի 19-ին Եվրոպական միությունը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մեկնարկեցին համալիրը՝ Հայաստանում երիտասարդների համար առաջադեմ STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգի ստեղծման համար: Կենտրոնի մեկնարկին բացման խոսքով ու ելույթով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Լոուրենս Մերեդիթը հուզված էր ներկա գտնվելու ծրագրի մեկնարկին. «Նորարարության և երիտասարդության ոլորտներում ներդրումները շատ կարևոր են, քանի որ սա ներդրում է մեր ապագա հարաբերություններում: Հայերը իրենց հիանալի են դրսևորում հատկապես STEM էկոհամակարգում և վստահ եմ, որ նրանք հաջողության կհասնեն»:

Կարդալ ավելին՝ http://eunewsletter.am/?p=47416419

 

Languages:
Խմբագրական բաժիններ: