Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Տնտեսական համագործակցության և հարակից այլ ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստ

Երևան, 12/03/2019 - 14:32, UNIQUE ID: 190311_18
Press releases

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Տնտեսական համագործակցության և հարակից այլ ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստ

Ս.թ. մարտի 12-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ  և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո: Հանդիպման նպատակն է բարձրացնել կողմերի համատեղ ընկալումը մասնակիցների տնտեսության հիմունքների վերաբերյալ և այդ նպատակով կողմերի միջև իրականացնել մակրոտնտեսական միտումների և կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում՝ տնտեսական զարգացման ռազմավարությունների շուրջ տեղեկատվության փոխանակում: Նախատեսվում են քննարկումներ մակրոտնտեսական, այդ թվում՝ ֆիսկալ և դրամավարկային քաղաքականությունների ձևավորման, իրականացման և հեռանկարների, ինչպես նաև ֆինանսական ոլորտի զարգացման վերաբերյալ: Անդրադարձ կկատարվի նաև այլ թեմաների, մասնավորապես պետական ֆինանսների կառավարմանը և վիճակագրությանը՝ ՀԸԳՀ «Տնտեսական համագործակցության» բաժնի ներքո: Նախատեսվում են նաև քննարկումներ Համաձայնագրի խարդախության դեմ պայքարի ու հսկողության վերաբերյալ դրույթների իրականացման շուրջ առկա առաջընթացի վերաբերյալ:

 

Հավելյալ տեղեկատվություն

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների և անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության  համաձայնագիրը (ՀԸԳՀ) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին և 2018 թվականի հունիսի 1-ին մտել պայմանական կիրարկման փուլ:

Languages:
Խմբագրական բաժիններ: